ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ` ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ

14.06.2017 21:31 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ` ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ

(ՎԵՐՋԻՆԻՍ ԿՈՂՄԻՑ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ ՈՒՂՂՎԱԾ` «ԵՍ ՁԵԶ ԱՏՉՈՏ ՊԻՏԻ ՉՏԱՄ» 
ՀԱՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
– Մեզ էլ ատչոտ պետք չի, քո ատչոտը Հայաստանի եւ Մոնտենեգրոյի հավաքականի 1:4 հաշիվն ա:ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
(ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐԴՈՒ ԿՈՂՄԻՑ` ՀՎԿ-Ի ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻՆ ԿՈՂՄ ՔՎԵԱՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ 300 
ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ԽՈՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ Բրոքերների միության` Բալասանյանի որդին հորից 500 հազար է վերցնում յուրաքանչյուրի համար, բայց 300 հազար է վճարում:

% % %
ՄԵՆԹԱԼԻՏԵՏ
(ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅՈՎ ԱՆՉԱՓԱՀԱՍ 
ՈՐԴՈՒ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐԱԾ ՎՐԱԵՐԹԻՑ 
ՀԵՏՈ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ 
ՊԱՀԱՆՋԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Կառավարությունից հայտնում են, որ Արամ Դանիելյանը հրաժարական չի տա, քանի որ վրաերթի պահին վարորդը ախտեցու առանձնահատկության համաձայն հետիոտնին չի տեսել, իսկ հետիոտնը` վարորդին:ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԵԳՆԱՆՔ
(ԳԵՏԱՌԸ ԽՈՂՈՎԱԿԻ ՄԵՋ ՄՏՑՆԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐ ԼԻՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Էս ինչ զուլում քաղաք ա, գետը մտցնում են տրուբեն, գետնանցումները դարձնում են լճակներ, վարորդներին էլ` նավաստիներ:

% % %
ԾԻՐԱՆԻ ԾԱՌ ԲԱՐ ՄԻ ՏԱՐ, 
ԴԱՐԴԵՐՍ ԻՐԱՐ ՄԻ ՏԱՐ
էս ինչ զուլում քաղաք ա, «Երկիր ծիրանին» դրսում, քաղաքապետը ներսում երդում ա ուտում:

% % %
ԿԱՐԿՈՒՏԸ 
ԾԵԾԱԾ ՏԵՂՆ Ա ԾԵԾՈՒՄ
Ըստ Հիդրոմետ ծառայության ղեկավար Գագիկ Սուրենյանի` կարկուտից մայրաքաղաքում միայն Զարուհի Փոստանջյանի «Երկիր ծիրանին» է տուժել:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА