ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՈՎ Է ԻՐԱԿԱՆՈՒՄ ԻՇԽՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ

14.06.2017 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՈՎ Է ԻՐԱԿԱՆՈՒՄ ԻՇԽՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ

Նախօրեին հայաստանյան մի շարք լրատվական աղբյուրներ հիշեցին Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի եղբոր, գործող նախագահ Իլհամ Ալիեւի հորեղբոր, ակադեմիկոս Ջալալ Ալիեւին վերագրվող մի քանի տարվա վաղեմության բաց նամակի մասին: Չնայած, մեծ հավանականությամբ, այդ բաց նամակն իրոք նրա ձեռքով է գրված` հաշվի առնելով այս հանգամանքը...

«ԱՅԴ ԱՆԱՄՈԹ ՄԵՀՐԻԲԱՆՆ ԻՇԽՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ»
Ջալալ Ալիեւը մահացել է անցած տարվա փետրվարին, եւ նրա եղբորորդին այդպես էլ հորեղբոր հուղարկավորման արարողությանը չմասնակցեց: Ավելին` Ջալալի եւ Իլհամի հարաբերությունները մինչ այդ էլ, այնքան լարված էին, որ նախագահական աթոռը ստանձնելով` Իլհամը հորեղբորը մի քանի տարի տնային կալանքի տակ էր պահում: Շատ աղբյուրներ պատճառը հետեւյալն էին համարում: Մինչեւ կյանքի վերջին օրերը Հեյդար Ալիեւը երկընտրանքի մեջ էր. իշխանությունը թողնել որդո՞ւն, թե եղբորը՝ Ջալալին` հետագայում Իլհամին փոխանցելու պայմանով: Իլհամին հայրն անպատրաստ էր համարում, թեեւ արդեն հասցրել էր նշանակել երկրի վարչապետ: Իսկ եղբոր պարագայում կային կասկածներ, որ նա հետագայում իշխանությունը Իլհամին չէր փոխանցի, քանի որ միշտ էլ, առանց թաքցնելու, խոսել է, որ իրականում նա կառավարվում է կնոջ՝ հրեական արմատներով Մեհրիբանի կողմից: Այսինքն, որ Իլհամի նախագահության ժամանակ իրական իշխանությունը կլինի ոչ թե ալիեւների, այլ՝ Մեհրիբանի հայրական` Փաշաեւների տոհմի ձեռքին ¥ու Ադրբեջանի վերջին 15 տարիների պատմությունը ցույց է տալիս, թե որքան ճիշտ էր Ջալալ Ալիեւը¤: Ջալալը փորձում էր համոզել նախ՝ եղբորը, ապա՝ եղբորորդուն, որ անպայման իշխանությունը կփոխանցի Իլհամին, հենց նա պատրաստ եղավ, փաստեր էր բերում Մեհրիբանի մասին, որ նրա տոհմը վաղ թե ուշ փաստացի իշխանությունը կխլի Ալիեւներից: Սակայն, ըստ նույն աղբյուրների, այդ պայքարում նրա իրական մրցակիցը  փաշաեւների տոհմն էր, եւ Ջալալը պարտվեց:ղբորորդուն ուշքի բերելու, ինչպես  նաեւ հանրային ուշադրությունը Մեհրիբանի փաստացի իշխանության վրա հրավիրելու մի վերջին փորձ էր կյանքի վերջին օրերին Ջալալ Ալիեւի գրած հիշատակված բաց նամակը. «Չկարողացա արժանանալ այդ ոջիլի ընդունելությանը: Օգնականին ասացի, որ հաղորդի Իլհամ Փաշաեւին, որ Ջալալ Ալիեւն է եկել...
Նա դարձել է Փաշաեւ: Եթե իսկական տղամարդ լիներ, մի օր էլ իր կողքին չէր պահի Մեհրիբանին: Այդ անամոթ, վուլգար Մեհրիբանը իշխում է ամբողջ Ադրբեջանում, իր ձեռքում է կենտրոնացրել Ադրբեջանի ողջ հարստությունը: Այդ կախարդն ինչքան էլ յուրացնի, չի կշտանա ո՛չ փողերից, ո՛չ նավթից, ո՛չ ոսկուց: Այդ կախարդը ոջիլ է, ոջիլ: Անձամբ գիտեմ 17 տղամարդու, որոնց հետ այդ փչացածը սիրային կյանք է ունեցել:
Իսկ դուք գիտե՞ք, որ Մեհրիբան Ալիեւան ապրել է Թուրքիայում... Դա լուրջ փաստ է: Իրականում 1991-1995 թվականներին նա ապրել է Թուրքիայում:
Եթե Իլհամը ինքնասիրության նշույլ ունենար, նրան կլքեր: Մեհրիբանին Թուրքիայում պահել է AZAL ¥Ադրբեջանական ավիաուղիներ- Հեղ.¤ ընկերության ներկայիս նախագահ Ջահանգիրը ¥Ասկերով¤...»:
Ի դեպ այն, որ Ջահանգիր Ասկերովն ադրբեջանական հիմնական օլիգարխներից մեկը դարձավ հենց Մեհրիբան Ալիեւայի հովանավորությամբ, անգամ Բաքվի աղբյուրներն են պարբերաբար ակնարկում: Չնայած, այդ կապը լավագույնս է ապացուցում այս օրինակը. մեկ-երկու տարի առաջ AZAL-ին պատկանող Բաքվի Հեյդար Ալիեւի անվան միջազգային օդանավակայանից նույն AZAL-ի ինքնաթիռով Ադրբեջանից 30 տոննա փող ¥այն ժամանակվա գնահատականով՝ 7,5 միլիարդ մանաթին համարժեք¤ դուրս բերելու փորձ եղավ: Մեծ աղմուկ բարձրացավ, ինքնաթիռը բեռնաթափեցին, եւ այդ գումարը կապվեց հենց Ասկերովի անվան հետ: Սակայն, բնականաբար, հետո փողն էլ «կորավ», Ասկերովն էլ իր համար հանգիստ իր գործն է անում: 
Սա օրինակներից մեկն է, մինչդեռ տիկին Մեհրիբանի հովանու ներքո գործող օլիգարխների թիվն ամենեւին էլ միայն Ասկերովով չի սահմանափակվում: Ամենաէականը. նման ասկերովների ցանկում քիչ չեն նրանք, որոնց հրեական ծագում է վերագրվում: Եթե սրան ավելացնում ենք այն մնացած տնտեսական լծակները, որոնք գտնվում են փաշաեւների կլանի ձեռքին, ապա մեծ հարց է, թե նույնիսկ ցանկության դեպքում հիմա Իլհամ Հեյդարովիչը կարո՞ղ է օգտվել հորեղբոր խորհրդից՝ «իսկական տղամարդ լինի եւ մի օր էլ կողքին չպահի Մեհրիբանին»: Չէ, Փաշաեւների ազդեցությունն այն աստիճանի է հասնում, որ  մեծ հարցական կա, թե իրականում ով է իշխում Ադրբեջանում:
Առավել եւս այն բանից հետո, երբ Իլհամը կնոջը նաեւ կառավարական վերին լծակներով օժտեց՝ նրան նշանակելով փոխնախագահ:


ՈՎ Է ԻՐԱԿԱՆՈՒՄ ԲԱՔՎԻ «ՄԵԾ ԵՂԲԱՅՐԸ»
Մեհրիբան Ալիեւային փոխնախագահ նշանակելու պատմության շուրջ մինչ այժմ էլ տարաբնույթ մեկնաբանություններ եւ ենթադրություններ հնչում են: Բայց նաեւ կան մի շարք հստակ փաստեր: Այդ թվում, որ այդ նշանակումը ծայրահեղ վատ ընդունվեց Անկարայի կողմից, թեեւ պաշտոնական հարթակներում գերադասում են դա ցույց չտալ: Պատճառն էլ հասկանալի է: Թուրքիան համարվում է ներադրբեջանական մյուս ազդեցիկ՝ նախիջեւանյան կլանի հովանավորյալը: Ի վերջո չմոռանանք, որ Հեյդար Ալիեւը Ադրբեջանի իշխանությունը վերցրեց՝ Բաքու գալով Նախիջեւանից: Այսինքն՝ նույն նախիջեւանյան կլանի եւ Անկարայի հովանավորությամբ: Իլհամ Հեյդարովիչը եւս իր իշխանության համար պարտական է նույն նախիջեւանյան կլանին:
Բայց Բաքվի «մեծ եղբայրը» կլինի Թուրքիա՞ն, թե Իսրայելը, կախված է նրանից, թե տնտեսաքաղաքական գերիշխանությունը նախիջեւանյա՞ն, թե Փաշաեւների կլանի ձեռքին է: Եվ ադրբեջանական վերջին սահմանադրական փոփոխություններից առաջ նախիջեւանյան կլանում եւ Անկարայում կար այն վստահությունը, որ փոխնախագահի պաշտոնը կհասնի Նախիջեւանի Մեջլիսի ղեկավար եւ կլանի փաստացի առաջնորդ համարվող Վասիֆ Թալիբովին: Իսկ երբ այդ պաշտոնը տրվեց Փաշաեւներին, դա արդեն նախիջեւանյան կլանի անսպասելի եւ ջախջախիչ պարտությունն էր: Ընդ որում, Անկարան այդ դավաճանության համար Ալիեւին պատժելու քիչ հնարավորություններ ունի. անգամ նրա ֆիզիկական ոչնչացումը բան չի փոխի. նախագահի պաշտոնը կանցնի Փաշաեւներին: Կամ էլ, բավական է Ալիեւը սպառնա հրաժարականով, որ նաեւ նախիջեւանյան կլանի միջոցով ներքին ընդվզումների դեմն առնի. նրա հրաժարականը նույնն է, թե նախագահական աթոռը Մեհրիբանին հանձնելը:
Եվ ահա արդեն մեր օրերում միայն այն փաստը, որ Մերձավոր Արեւելքի մեծ խաղում ինդիկատորի վերածված Քաթարի ճգնաժամի հետ կապված` Ադրբեջանը տեղավորվել է բարիկադների Թուրքիային հակադիր հատվածում, որտեղ Իսրայելն է, ակնարկ է նաեւ այն հարցի մասին, թե ներկայումս ով է Բաքվի իրական «մեծ եղբայրը»: Բայց իհարկե, պետք է Թուրքիայի հետ էլ զգույշ լինել: Նախ՝ ադրբեջանական էներգետիկ արտահանումները հենց Թուրքիայով են անցնում: Եվ երկրորդը` Նախիջեւանի փաստացի վերահսկողությունը եղել եւ մնում է Անկարայի ձեռքին:
Իհարկե, հանդարտ իրավիճակում միշտ էլ հնարավոր է Իսրայելի եւ Թուրքիայի հետ հարաբերություններում «ոսկե միջին» տարբերակ  գտնել: Սակայն ներկայումս այդ ստանդարտ իրավիճակը չկա: Նախ՝ Մերձավոր Արեւելքի ճգնաժամն է բոլորին պարտադրում հստակ բարիկադավորում, եւ եթե Իսրայելն ու Թուրքիան տարբեր կողմերում են, ապա Բաքուն «ոսկե միջինով» առաջ գնալ արդեն չի կարող: Մեհրիբանին փոխնախագահ նշանակելուց հետո Նախիջեւանում արդեն ադրբեջանա-թուրքական երկու զորավարժություն է եղել: Ու ինչքան էլ Բաքուն փորձում է դա ներկայացնել որպես իր ուժի նշան, փաստն այն է, որ ամեն նման զորավարժությունը Ալիեւին հիշեցնում է, թե իրականում Նախիջեւանում ով է դրության տերը: Եվ մյուս կողմից էլ՝ Ադրբեջանը ծայրագույն ֆինանսաբանկային ճգնաժամի մեջ է: Ու չմոռանանք, որ նման խորը ճգնաժամեր գլոբալ հրեական կապիտալի սիրած հարվածային մեխանիզմներից է:

Ի՞ՆՉ ԷՐ ԱԿՆԱՐԿՈՒՄ ՄԱՄԵԴՅԱՐՈՎԸ
Սրանից զատ, նաեւ կամաց-կամաց մոտենում է ղարաբաղյան հարցով վերջնական կողմնորոշման ժամանակները: Ավելի կոնկրետ, այս շաբաթ Մինսկի խմբի համանախագահները կլինեն Բաքվում, եւ Ալիեւը, թերեւս, պետք է հստակ պատասխանի, թե պատրա՞ստ է ռեալ բանակցությունների: Այսինքն, որ բանակցային սեղանի շուրջ մի բան պայմանավորվելով` հետո չհրաժարվի ու պարտադրի ամեն ինչ նորից սկսել...
Եվ այստեղ էլ, վերադառնալով Ալիեւի հորեղբոր այն բաց նամակի վերստին ի հայտ գալու պատմությանը, իհարկե, կարող ենք դա համարել պատահականություն. ինչ-որ մեկը հիշել է այդ մասին եւ շրջանառության մեջ դրել:
Բայց նաեւ կա այդ փաստերը հատուկ հիշեցնելու վարկածը եւս: Իհարկե, արտաքին, ասենք՝ ռուսական մամուլով այդ մասին խոսելը տեղին չէր լինի: Բայց եթե հայաստանյան լրատվամիջոցներն են խոսում, թարգմանում, ապա հաստատ այդ հիշեցումը կհասնի Ալիեւին, ասենք՝ նաեւ ադրբեջանական հանրությանը: Այսինքն, ի՞նչ կլինի այդ երկրի հետ, եթե, հանկարծ, Ալիեւն այս խառը իրավիճակից ելքը տեսնի հրաժարականի մեջ: Ինչ է, Ադրբեջանում պետք է իշխի մի այնպիսի «փչացածը», ում հարազատ սկեսրայրի եղբայրը մեղադրում է առնվազն «17 տղամարդու հետ սիրային կյանք ունենալու» մե՞ջ: Չէ, եթե Ալիեւը որոշի հրաժարական տալ, երեւի պետք է էս գլխից հաշվի առնի, թե ինչերի կարող է բախվել նրան փոխարինող «փչացած» նախագահը...
Եվ այս առումով պատահակա՞ն էր, որ նոր էր աղմուկը սկսել տարածվել, եւ հազիվ էին ՄԽ համանախագահները Երեւանից ու Ստեփանակերտից հետո, սկսել պատրաստվել Բաքու այցելելուն, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը մտքեր հնչեցրեց, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ փաստաթղթի շուրջ քննարկումները շարունակվում են. «Եվ այդ փաստաթուղթն այժմ որպես հիմնական է մնում բանակցային սեղանի վրա»:
Այստեղ նախ հիշեցնենք, որ նման փաստաթղթի առկայության մասին օրերս հայտարարել էր նաեւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Իսկ Մամեդյարովը հավելում է. «Ցանկանում ենք՝ բանակցությունները լինեն առարկայական: Ադրբեջանի դիրքորոշումը հայտնի է. եկել է ստատուս քվոն փոխելու ժամանակը»:
Ինչ փաստաթղթի մասին է խոսքը: Դա գերգաղտնի է, բայց որոշ դրույթներ հայտնի են: Այսինքն՝ մինչ այս եղած բոլոր պաշտոնական հայտարարություններում խոսվել է կարգավորման երեք հայտնի սկզբունքների՝ ուժի չկիրառման, ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության կիրառման մասին: Այսինքն, Մամեդյարովի ասած «հիմնական» փաստաթղթում եւս այդ սկզբունքները չեն կարող չլինել: Այդ հիմքո՞վ է նա խոսում ստատուս քվոն փոխելու մասին: Տեսնենք, համանախագահների Բաքու այցից որոշ բաներ պարզ կդառնան:


ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА