ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դպրոցներում առողջ սնուցումը բացիթողի վիճակում է

14.06.2017 13:23 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Դպրոցներում առողջ սնուցումը բացիթողի վիճակում է

Իրավական փորձագետ ԱՆՈՒՇ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ խոսքով` առողջության պահպանման իրավունքը երեխայի հիմնարար իրավունքներից մեկն է, որն իր մեջ պարունակում է լայն շրջանակ, ինչպես նաեւ  մի շարք գործոններ, որոնք օգնում են երեխային, որպեսզի նա վարի առողջ կյանք. «Դրանց մեջ ամենակարեւորն առողջ սնուցումն է, որի շնորհիվ ապահովում ենք նրա զարգացումը`մտավոր, ֆիզկական, հոգեբանական, կանխարգելում մի շարք հիվանդություններ, հետեւաբար առողջ սնուցումը շաը կարեւոր եւ պարտադիր է: Դպրոցական երեխաների շրջանում տարածված է չնախաճաշելու սովորույթը եւ այդ երեխաները իրենց սննդի պակասը հիմնականում լրացնում են դպրոցում: Ուսումնասիրությունների արդյունքում հասկացանք, որ դպրոցում չկան այն պայմանները, որպեսզի երեխանները ապահովեն առողջ սնուցումը: Մեկ բան փաստ է, որ դպրոցը պետք է լինի այն լավագույն միջավայրը, որը հնարվորինս օգտագործելով  կապահովենք երեխաների առողջ սնուցումը եւ կսովորեցնենք առողջ սնուցման ճիշտը վարքագիծ դրսեւորել:
Օրինակ Լատվիայի դպրոցներում սոցիալապես անապահով խավերին տրամադրվում է սնունդ, Շվեդիայում` բոլորին»
,-նշեց Անուշ Սուքիասյանը եւ փաստեց, որ Հայաստանում «Հանրակրության մասին»  օրենքի մեջ նշված է, որ հանրակրթական դպրոցները ըստ օրենքի  պարտավորված չեն կազմակերպել երեխաների սննունդը: Ըստ իրավական փորձագետի, Հայստանում  պետք է աշխատեն այն ուղղությամբ,  որ դպրոցները պարտավորվեն կազմակերպել երեխաների սնունդը, բացի այդ իրավագետն առաջարկում է փոփոխություն կատարել «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում. «Մասնավորապես առաջարկում ենք այս օրենքում կատարել համապատասխան լրացումներ եւ փոփոխություններ, որով հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից սննդի կազմակերպումը կսահմանվի որպես պարտադիր պայման: Սննդի կազմակերպումը պետք է ներառել սովորողների առողջության հոդվածում, որպես երեխաների առողջության պարտադիր բաղադրիչ: Պետք է նախատեսել առանձին հոդված հանրակրթական դպրոցի կողմից սնունդը կազմկերպելու դրույթները կանոնակրգելու վերաբերյալ, այսինքն`այդ ամբողջ հոդվածը կկանոնակարգի օրենքի մակարդակով: Պետք է օրենքով ամրագրել ուսումնական հաստատության տնօրենի պարտավորությունը սննդի կազմակերպման համար: Կարծում եմ` պարտադիր պայման է ամրագրել անվճար սննդի տրամադրման դեպքերի կարգը»,-ընդգծեց իրավական փարձագետը:
Իսկ արդեն «Իրավունքի» հետ զրույցում Անուշ Սուքիասյանը տեղեկացրեց, որ իրենց առաջարկած նախագիծը ներկայացված է քննարկման համար, այն պետք է քննարկվի համապատասխան գերատեսչական մարմինների կողմից. «Քննարկումների արդյունքում կերեւա թե ինչ հիմնավորումներ կբերեն եւ ինչ ընթաց կունենա: Նախագիծը կազմելու համար ուսումնասիրել ենք դպրոցներում առկա իրավիճակը եւ օրենսդրական դաշտն ամբողջությամբ»,-եզրափակեց Ա. Սուքիասյանը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА