ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ` ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻՆ

07.06.2017 22:15 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ` ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻՆ

(ՎԵՐՋԻՆԻՍ ԿՈՂՄԻՑ` ՄՈՍԿՈՎՅԱՆ 8 ՀԱՍՑԵՈՒՄ ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԸ 
ԳՆԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
– Որքա՞ն տարածք է քեզ անհրաժեշտ կատարյալ երջանիկ լինելու համար:
ԱՐՏԱՇԱՏՑԻՆԵՐԸ` 
ԱՐԱՄԱՅԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ
(ՄԱՐԶՈՒՄ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՀՈՎԻԿ 
ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՀԱՄԱԽՈՀՆԵՐԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴՊՐՈՑՆԵՐ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
– Արտաշատցու դպրոց լուծարողը բալա չի բերի…

ՉՈԻԶՈՂՈՒԹՅՈՒՆ
(ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՋ ՂԵԿ 
ՈՒՆԵՑՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ 
ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 
ԱՐԳԵԼԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
– Էս ինչ զուլում երկիր ա, հազիվ էր ժողովրդի ռույլը սկսել աջ ֆռալ, կառավարությունը ուզում ա թեքել ձախ…

ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ
(ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼՈՒ 
ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
ՀՅԴ բյուրոյից հայտնում են, որ ինչ կարելի ա ՀՅԴ-ական նախարարին, չի կարելի մահկանացու տնօրեններին:ԿԵՆԴԱՆՈՒՑ` ԿԵՆԴԱՆԻ
(ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒՄ 
ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՎԱՃԱՌՔԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՔԱՆԱԿԻ ԵՎ ՏԵՍԱԿԻ ԿՏՐՈՒԿ ԱՆԿՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Կենդանասերների միությունից հայտնում են, որ կենդանաբանական այգու որոշ աշխատակիցներ ավելի կենդանի են, քան վանդակներում գտնվողները:
Արդարադատության նախարարությունից հայտնում են, որ Դավիթ Հարությունյանը Արփինե Հովհաննիսյանի համախոհների հետ այնպես է վարվում, որ անգամ Սասունցի Դավիթը Իսմիլ խաթունի մերձավորների հետ այդպես չէր վարվում:

ՀԱՄԱՐՅԱ ՏԱՔՍԻ-ՏԱՔՍԻ
(ՊՆ ՍՊԱՆԵՐԸ` ԿԵՂԾ ԴԻՊԼՈՄՆԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
– Ով իսկական դիպլոմ չունի, կորցրել ենք…

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА