ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

07.06.2017 19:45 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ

«Բարձունքը մերն է, տղերքը չկան»,- եթե ընթերցողը կարծում է, թե նկատի ունենք մեր ազատամարտիկներից մեկին, ապա այդպես չէ: Նկատի ունենք ժամանակին քաղաքապետարանը գրավել խոստացող ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻՆ. «Ռազմավարական բարձունքն արդեն գրավել ենք, եւ դուք դեռ կտեսնեք մեր աշխատանքը: Մենք իրավունք ունենք լինելու բոլոր տեղերում, պահանջելու բոլոր փաստաթղթերը, եւ անպայման օգտագործելու ենք բոլոր հնարավորությունները` հետամուտ լինելու չարաշահումների բացահայտմանը: Քաղաքապետարանի բյուջեի ամեն մի ծախս լինելու է մեր վերահսկողության տակ. նուրբ ենք խփելու, բայց շատ ցավոտ»: Դե տեսնենք, թե ինչպես է «Երկիր ծիրանին» կատարել իր խոստումը չարաշահումների դեմ պայքարի մասին: Բայց զարմանալիորեն պարզվում է, որ այդ գործում, այդ բարձունքում «Ելքի» տղերքը չկան. «Ելքի» մասով այս պահին այսքանը կարող եմ ասել: Ես աշխատել եմ «Ելք» խմբակցության անդամներից շատերի հետ, շատ լավ գիտեմ` ինչի են ընդունակ, նաեւ գիտեմ, թե ինչպես են ՀՀԿ-ի հետ համատեղ նույն կնոպկան սեղմել: Այսինքն` նույն տիրույթում են գործել»: 
Մեզ անզարմանք չթողեց եւ ՀԱԿ-ի հայտնի գործիչ ԳՐԻԳՈՐ ՈՍԿԵՐՉՅԱՆԸ` հայտարարելով. «Ավազակապետության կազմաքանդումը մնում է ՀԱԿ-ի օրակարգում»: Զարմանալի է, ինչպես կարող է որեւէ օրակարգ ունենալ այն ուժը, որը պարզապես չկա, կամ ինչպես կասեր «Ելք» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը` «քաղաքական դիակ» է: Դե իհարկե, քաղաքական դիակները, ի տարբերություն սովորական հանգուցյալների, ոչ թե լռում են, այլ փորձում են աղմկել, հայհոյել: Սակայն տվյալ պարագայում պետք է մեղավոր համարել ոչ թե Ոսկերչյանին կամ այլ ՀԱԿ-իստներին, այլ լրագրողներին, որ առհասարակ սրանց հարց են տալիս եւ զետեղում են լրահոսի մեջ: Մեկ-երկու շաբաթ առաջ տարակուսում էինք, որ կայքերը բանուգործ չունեն, որ լուր են տալիս Զովունի գյուղում փախած ցլի եւ ԱԻՆ-ի ջանքերով նրան վերադարձնելու մասին: Բայց եկեք խոստովանենք` Զովունու ցուլը այսօր հաստատ ավելի հետաքրքիր է, քան ՀԱԿ-ը:
Վերջապես, եկեք պատի մեջ չոփ մտցնենք` մեր ԱԳՆ-ն, ի դեմս խոսնակ ՏԻԳՐԱՆ ԲԱԼԱՅԱՆԻ, արձագանքեց այն իրողությանը, որ Վրաստանում կոլխոզենֆյուրեր Լուկաշենկոյից օրինակ են վերցնում եւ մարդ են արտահանձնում Ադրբեջանին: «Միջազգային հանրության կողմից Լապշինի ձերբակալման ու Ադրբեջան արտահանձնման վերաբերյալ պատշաճ արձագանքի բացակայությունը ոգեշնչել է Բաքվին»,- հայտարարել է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը` նշելով, որ այդ արձագանքի բացակայությունն էլ պատճառ դարձավ Թբիլիսիից ադրբեջանցի լրագրողի առեւանգման համար:
Իսկ առողջապահության նախարար ԼԵՎՈՆ ԱԼԹՈՒՆՅԱՆԸ, ով մինչ այդ հասցրել էր վիրավորել բոլոր ծխող քաղաքացիներին, «Ազատություն» ռադիոկայանի եթերում պատասխանում էր ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին: Բայց ավելի լավ է դա չանել, քանի որ ունքը շինելու համար աչքն էլ հանեց: Զարմանալի է, նա անգամ հաջողացրեց այնպես խառնել իր ոլորտին վերաբերող թվերը, որ ունկնդրին կարող էր թվալ, որ բացի քաղցկեղից, մահվան այլ պատճառներ պարզապես գոյություն չունեն: Ինչեւէ, զարմանալով հանդերձ, չենք կարող չհամաձայնել «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ. «Ծխելու դեմ պայքարի գաղափարը շատ լավն է, ոչ թե լավը: Բայց կարեւոր է, թե ինչպես ենք պայքարում, ինչ գործիքակազմով: Դրական պրոցեսը այնքան վատ սկսել, որ հասարակությունը սրա դրական լինելու մասով խնդիր ունենա, շատ վատ բան է  իրականում»:
Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА