ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մեր առօրյա գործընթացների արդյունավետ իրականացումը կթեթեւացնի զինվորի ծառայությունը»

07.06.2017 14:18 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ԱՐՑԱԽ
«Մեր առօրյա գործընթացների արդյունավետ իրականացումը կթեթեւացնի զինվորի ծառայությունը»

Ըստ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ ԼՅՈՎԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ, «ազգ-բանակ» գաղափարը պետք է սկսել ընտանիքից, որովհետեւ ընտանիքն է, որը նպաստում է մեր պետականության կառուցմանը, ընտանիքի զավակն է մասնակցում մեր երկրի անվտանգության ապահովմանը: Այս մասին նա նշեց օրերս լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ եւ հավելեց. «Այս գաղափարի հաջորդ օղակը մեզ մոտ դպրոցն է, որը նույնպես շաղկապող դեր ունի: Դրանից հետո բուհերն են, որտեղ ուսուցանելու շրջանակներում տարկետումը փոխարինելով սպայական դասընթացներով՝ ուսանողը երեք տարով պայմանագիր կկնքի բանակի հետ եւ իր գիտելքիները կներդնի մեր պաշտպանության բնագավառում»:

Ալեքս Միրզոյանը՝ Ձմեռ պապի, փող աշխատելու եւ ամուսնության մասին

ՊԲ հրամանատարը ՀՀ պաշտպանության նախարարար Վիգեն Սարգսյանի կողմից առաջ քաշած «ազգ-բանակ» գաղափարի մասնիկն է համարում նաեւ այն ձեռնարկատերերին, ովքեր մատակարարումներ են իրականացնում բանակի համար. «Ինչպես նաեւ «ազգ-բանակ» գաղափարը  մեր հասարակության ընդհանուր վերաբերմունքն է մեր բանակի նկատմամբ: Այսինքն՝ մեր առօրյա գործընթացների արդյունավետ իրականացումը կթեթեւացնի զինվորի ծառայությունը սահմանային կետում, կբարձրացնի ծառայության արդյունավետությունը, կզարգացնի նրա զինանոցը: Դրա համար նախարար Վիգեն Սարգսյանն այս գաղափարին մի նոր թափ է հաղորդում եւ հարկավոր է, որպեզի բոլորն իրենց ոլորտում իրականացնեն այն»:

Լ. Մնացականյանի կարծիքով՝ հենց այս գաղափարի շնորհիվ հնարավոր կլինի լուծել սպայական համալրվածության, առաջնային հերթապահության ընդգրկվածության հարցերը:

Նյութը՝ ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

Լուսանկարը՝ ԻԳՈՐ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆԻ

Հ.Գ.- Նյութն ամբողջությամբ կարդացե՛ք «Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА