ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԴՊՐՈՑՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԸ` ԿՐԹՈՒԹՅԱՆ  ՆԱԽԱՐԱՐԻՆ

06.06.2017 21:00 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԴՊՐՈՑՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԸ` ԿՐԹՈՒԹՅԱՆ  ՆԱԽԱՐԱՐԻՆ


ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է 
ԱՇԽԱՏԵՆ 2 ԱՆԳԱՄԻՑ ՈՉ ԱՎԵԼ» 
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
– Էս ինչ զուլում երկիր ա, Լեւոն Մկրտչյանը կարող է չորս անգամ կրթության նախարար աշխատել, մենք տնօրեն երկու անգամից ավել ո՞չ:
ՀԱՑ ՈՒ ԹԱՄԱՇԱ
(ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ ԱՄՌԱՆ 
ԱՄԻՍՆԵՐԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՄԵՐԳՆԵՐ ԵՎ 
ԿԻՆՈՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 
ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Կառավարությունից հայտնում են` քանի դեռ ժողովրդին խոստացված «Լիքը սառնարան» ծրագիրը չի ստացվում, ապա պիտի անցնեն «Անվճար թամաշա» ծրագրին:(ՇԻՐԱԿԻ ՀՅԴ-ԱԿԱՆ ՄԱՐԶՊԵՏԻՆ ՄԵԿ ԱՅԼ ՀՅԴ-ԱԿԱՆՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ 
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ քաղտեխնոլոգների` ՀՅԴ-ն ինչքան էլ իր զինվորներին «ռակիրովկա» անի, մեկ ա դրանից իր ռեյտինգը Շիրակի մարզում չի բարձրանա:

Ա՛Յ ՔԵԶ 
ՄԱԿԱՐԴԱԿ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից հայտնում են, որ Հայաստանի հավաքականը հաջորդ ընկերական հանդիպումը անցկացնելու է Նորք-Մարաշի&Սեւանի թերակղզու  հավաքականի հետ:

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ` 
ԾԽՈՂՆԵՐԻՆ
(ԾԽԱԽՈՏԻ ԳԻՆԸ 
3 ԱՆԳԱՄ ԹԱՆԿԱՑՆԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ 
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
– Թութո՜ւն ցանեք, թութո՜ւն…

ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐԻ ՏՐՏՈՒՆՋԸ
(ԵՐԵՎԱՆՈՒՄ 
ՓԱԿՑՎԱԾ ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՈՒԹՅՈՒՆ 
ՔԱՐՈԶՈՂ ՊԱՍՏԱՌՆԵՐԻ ՇՈՒՐՋ ԾԱՎԱԼՎԱԾ ՍԿԱՆԴԱԼԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
– Էս ինչ զուլում երկիր ա, գյուղերում գայլերը գյուղացիների ոչխարներն են ուտում, քաղաքում գեյերը` մեզ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА