ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Չկան լիարժեք անվտանգության երաշխիքներ` ինչպես Լոնդոնում, այնպես էլ Թալիշում»

06.06.2017 20:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՑԱԽ
«Չկան լիարժեք անվտանգության երաշխիքներ` ինչպես Լոնդոնում, այնպես էլ Թալիշում»

Ապրիլյան պատերազմից, կամ ինչպես Արցախում են պնդում՝ ապրիլյան առճակատումից մեկ տարի անց «Իրավունքն» առիթ ունեցավ լինելու արցախյան սահմանապահ դիրքերում, թշնամու կողմից ոճրագործություններ իրականացված պատմական Թալիշում եւ տեղում ծանոթանալու արցախցիների խնդիրների ու սահմանային իրավիճակի հետ: Ամփոփելով մեր այցելությունը՝ հենց այս մասին էլ զրուցեցինք Արցախի հանրապետության վարչապետ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:

Ինքնասպանություն Հաագայի դատարանում. հայտնի է դարձել, թե ինչպես է թույնը հայտնվել գեներալի մոտ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«ԱԴՐԲԵՋԱՆԸ ՇԱՏ ՇՈՒՏ ՀԱՍԿԱՑԱՎ, ՈՐ ԱՊԱՐԴՅՈՒՆ ԵՆ ԱՅՆ ՔԱՅԼԵՐԸ, ՈՐՈՆՔ ՍԿՍԵԼ Է»

–Պարոն վարչապետ, ապրիլյան դեպքերից հետո մինչեւ այսօր շարունակվում են տեղի ունեցածի վերաբերյալ ե՛ւ խիստ քննադատությունները, ե՛ւ հերոսական դրվագների գովերգումը: Ի վերջո, ի՞նչ դասեր քաղեցինք այս ամենից:

– Գիտեք, մենք անցել ենք մի ժամանակահատված, երբ պատերազմից հետո օբյեկտիվ կամ սուբյեկտիվ, մտածված, թե` ոչ, միշտ էլ փորձել են հեղինակազրկել ազգային հերոսների կերպարները, գեներալներին, սպաներին, նրանց որոշ մասին դարձնել հասարակության համար ոչ ընդունելի, որը, իհարկե, իր հետեւանքն է ունեցել: Սակայն պետք է ասեմ, որ հասարակությունը օբյեկտիվ չի եղել նրանց նկատմամբ: Ընդամենը մեկ-երկու դրվագով փորձել են փոխել այդ կերպարները: Մենք ունեցանք ապրիլյան օրեր, մարտական գործողություններ կամ պատերազմ, ինչպես լրագրողներդ եք հաճախ անվանում, բայց մեր բանակն իր գեներալիտետով, իր ղեկավարությամբ ոչ միայն արդարացրեց իրեն, այլ կարողացավ պատժել հակառակորդին եւ շեղել նրա բռնած ճանապարհը: Իհարկե, կլինեն քննադատություններ. մեկը կասի` բանակում «կասկա» չի եղել, մյուսը՝ ջուրն են ուշացրել, երրորդն էլ կպնդի, թե դիզվառելիքը անորակ է եղել կամ ժամանակին չի եղել… Նման քննադատություններ եղել են, կան եւ կլինեն, բայց դա չէ իրական գնահատականը: Հակառակորդ, որը տարիներ շարունակ միլիարդներ է ծախսել ոչ միայն սպառազինության համալրման, այլ նաեւ իր զինված ուժերի պատրաստման, վերապատրաստման ուղղությամբ՝ ներգրավելով բազմաթիվ փորձառու մարտական գործողությունների մասնագետների, ընդամենը երկու օրում հասկացավ, որ դատապարտված է ձախողման: Եվ սա ի պատիվ մեր բանակի, ի պատիվ մեր զինվորականների, ու նաեւ մեր հասարակության եւ կամավորականների, որոնք համախմբվեցին բանակի շուրջ: Համախմբվեց նաեւ Սփյուռքը, որոնք համայն աշխարհին հայտարարեցին, որ արցախյան պատերազմը հայության դեմ ուղղված մարտահրավեր է: Այս առումով՝ լավագույն գնահատականը տվել են վրացի սահմանապահները՝ ասելով, որ հետաքրքիր ազգ են հայերը՝ խաղաղ պայմաններում թողնում են երկիրը, պատերազմական պայմաններում վերադառնում` անտեսելով բոլոր խնդիրները: Սա է ամենակարեւորը, եւ Ադրբեջանը շատ շուտ հասկացավ, որ ապարդյուն են այն քայլերը, որոնք սկսել է:

«ՈՒՆԵՆՔ ՈՉ ԹԵ ԹԱԼԻՇԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ԱՅԼ ՆՈՐ ԹԱԼԻՇ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ԾՐԱԳԻՐ»

Մինսկում ավարտվել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը

–Լինելով Թալիշում՝ նկատեցինք, որ շինարարական աշխատանքներ են տարվում: Կասե՞ք, թե ինչ փուլում է այն, եւ դեռ որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ` ապրիլյան դեպքերից հետո վնասները վերականգնելու համար:

– Նախ ասեմ, որ մենք ունենք ոչ թե Թալիշիը վերականգնելու, այլ նոր Թալիշ կառուցելու ծրագիր: Վնասների վերականգնումը կարելի է մեկ-երկու ամսում անել, բայց Արցախի նախագահի հանձնարարականով՝ մշակել ենք մեծ նախագիծ: Ասեմ, որ շուտով կսկսվի Թալիշի նոր դպրոցի, մանկապարտեզի շինարարությունը, սկսված են արդեն համայնքային կենտրոնի, բուժկետի, նոր տների կառուցման աշխատանքները:

– Նոր Թալիշի կառուցում հենց Թալիշո՞ւմ, թե՞ նկատի ունեք Ալաշանը, որտեղ հիմա բնակվում են թալիշցիների մի մասը:

– Ալաշանը ժամանակավոր բնակավայր է: Նկատի ունեմ հենց Թալիշում, որտեղ սկսված են արդեն լայնածավալ շինարարական աշխատանքները: Մենք ճիշտ չենք համարում պատմական Թալիշը թողնել եւ նոր Թալիշ կառուցել Ալաշանում:

«ԱՅՍՕՐ ԿՈՆԿՐԵՏ ՉԴԻՏԱՐԿՎՈՂ ՏԱՐԱԾՔ ՉԿԱ»

–Ո՞ր պարագայում եք նախատեսում թալիշցիների վերադարձը իրենց համայնք՝ անվտանգության ապահովման երաշխիքների՞, թե՞ շինարարական աշխատանքների ավարտի դեպքում:

– Չկան լիարժեք անվտանգության երաշխիքներ` ինչպես Լոնդոնում (նկատի ունի օրերս Միացյալ Թագավորության մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունը, - հեղինակ), այնպես էլ Թալիշում, երբ խոսվում է ահաբեկչական կամ նման գործողությունների մասին: Սակայն մենք պետք է մեր անվտանգության համակարգը ուժեղացնենք, այդ թվում՝ մեր բնակիչների համար ապաստարաններ ստեղծելով: Այսինքն՝ նախ պետք է այդ ամենն ապահովենք, հետո նրանց առաջարկենք վերադառնալ: Նույն Իսրայելի օրինակը վերցրեք, երբ սկսում են հրետակոծությունները, նրանք հո չեն լքում իրենց բնակավայրերը, մտնում են համապատասխան ապաստարանները, եւ երբ ավարտվում է վտանգը, շարունակում են իրենց կյանքը: Պետք է հասկանանք, որ կարող են լինել հաճախակի նման սադրանքներ` ոչ միայն Թալիշում: Սա է մեր ճակատագիրը, որն ընտրել ենք եւ որի համար հպարտ ենք ու պատրաստ պայքարելու:

– Բայց չէ՞ որ Թալիշը շարունակելու է մնալ հակառակորդի նշանառության տակ…

– Ինչ վերաբերում է դիտարկմանը, ապա այսօր կոնկրետ չդիտարկվող տարածք չկա: Բոլոր գյուղերն էլ դիտարկվում են հակառակորդի կողմից, անգամ իմ աշխատասենյակն էլ է հաստատ դիտարկվում, որովհետեւ այսօր տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս շատ հեռվից դիտարկել ցանկացած տարածք: Մանավանդ զարգացած անօդաչու սարքերի համակարգի պարագայում այդ ամենն անելը բավական հեշտ է: Արցախում մենք ունենք գյուղեր, որոնք ավելի մոտ են սահմանին, քան Թալիշը: Բայց եթե այդ տրամաբանությամբ ասենք, որ հարյուր կիլոմետրից մոտիկ չպետք է բնակավայր ունենանք, ճիշտ չէ: Եվ վերջապես, չմոռանանք, որ նրանց հարյուրից ավելի բնակավայրեր էլ մենք ենք դիտարկում, որոնք գտնվում են ավելի մոտ սահմանագծին, քան Թալիշն է:

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը Արցախի խնդրի վերաբերյալ հայտարարություն կընդունի

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА