ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Տոն, որ միշտ մեզ հետ է»`մերօրյա հերոսները նկարիչների կտավներում

30.05.2017 18:37 ՄՇԱԿՈՒՅԹ ԱՐՑԱԽ
«Տոն, որ միշտ մեզ հետ է»`մերօրյա հերոսները նկարիչների կտավներում

Օրերս «Անահիտ» ցուցասրահում կայացավ «Տոն, որ միշտ մեզ հետ է» խորագրով միջոցառում, որի ընթացքում մի շարք երիտասարդ նկարիչներ եւ ցուցասրահի արվեստագետներ նկարեցին արցախյան հերոսամարտի եւ ապրիլյան պատերազմի մասնակից հերոսների դիմանկարները: Մեկ հարկի տակ էին հավաքվել արցախյան ազատամարտի հերոս ԿՈՄԱՆԴՈՍԸ` ԱԿԱԴԻ ՏԵՐ-ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ, «Կին ազատամարտիկների միության» նախագահ, արցախյան պատերազմի մասնակից ԱԻԴԱ ՍԵՐՈԲՅԱՆԸ եւ նրանց կողքին ապրիլյան պատերազմի հերոսներից`ՌԱՖԱՅԵԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, ՇՈՒԼԻ ՀԱԿՈԲՅԱՆԸ, ՌԱԶՄԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ, ԺՈՐԱ ԱՖՐԻԿՅԱՆԸ, ՆԱՐԵԿ ՄԱԼԽԱՍՅԱՆԸ:

Սուպեր Սաքոն իր անվանական աստղն է ստացել Հոլիվուդի «Փառքի արահետ»-ում (ֆոտո)

«Անահիտ» ցուցասրահի հիմնադիր ԱՆԱՀԻՏ ԿՈՐՅՈՒՆԻ (Մանուկյան) խոսքով` նման նախագիծ իրականացնելու գաղափարն առաջացել է այն ժամանակ, երբ ցուցասրահ է այցելել Կոմանդոսը, նրա հետ մասնավոր զրույցներից հետո որոշել է ստեղծել նախագիծ, որը կառնչվի արցախյան ազատամարտի եւ ապրիլյան պատերազմի հերոսների հետ, նաեւ նրանց միջոցով կներկայացնի արվեստը. «Մայիսը լինելով հաղթանակների ամիս, մտածեցի նախագիծն իրականություն դարձնել հենց մեր հաղթանակների ամսին: Հերոսների ներկայությունը բնականաբար մեզ համար միշտ տոն է,  լավ արվեստ ներկայացնելն էլ ինքնին տոն է, ուստի որոշեցի միջոցառման խորագիրն անվանել «Տոն, որ միշտ մեզ հետ է»: Մեր հերոսներին շատ տեղերում ենք մեծարում, բայց արվեստում, մասնավորապես` կերպարվեստում,  կարծում եմ` քիչ է: Սրանով ինչ-որ կերպ մեր երախտագիտությունն ենք հայտնում նրանց, բոլորն էլ արժանի են նման վերաբերմունքի: Կարծում եմ` նման գնահատականի կարիք ունեն նաեւ բոլոր մտավորականները»,-«Իրավունքի» հետ զրույցում նշեց Ա. Կորյունը: Ըստ մեր զրուցակցի, նպատակ կա նախագիծը դարձնել շարունակական, իսկ այս պահին Կոմանդոսի հետ քննարկում են, թե որ թանգարանին պետք է նվիրաբերեն հերոսների դիմանկարները. «Այս ամենն ինքնանպատակ չէ,  գուցե հրատարակենք նաեւ փոքրիկ կատալոգ: Այս պահին մտածում ենք, որ թանգարանին նվիրենք դիմանկարները , ժամանակի ընթացքում այս հարցն էլ կլուծենք»,-ընդգծեց Անահիտը:

Հայաստանի նկարիչների միության անդամ, գեղանկարիչ ԽԱՉԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ միջոցառմնան ընթացքում հասցրեց նկարել մի քանի հերոսների դիմանկարներ, ասում է հեռուստացույցն ու համացանցը բավարար չեն ճանաչելու մեր կողքին ապրող հերոսներին, նրանց ճանաչելու լավագույն ձեւը կենդանի շփումն է, որը փոխանցում է մեծ էներգիա. «Գուցե այս ամենը մի քիչ ուշացած է, բայց երեւույթը շատ լավ ու կարեւոր է: Սա  համախմբվածության արդյունք է: Երեւի նման միջոցառումներ նախկինում եղել են, բայց սա ավելի կոնկրետացված է` երիտասարդ, միջին եւ ավագ սերնդի նկարիչները փորձում են իրենց արվեստի միջոցով երկխոսության մեջ մտնել հերոսների հետ: Եթե նկարում ես դիմանկար, կերպար ես ուզում կերտել, ապա շատ կարեոր է, որ լավ իմանաս մարդու բովանդակությունը, եթե դա չլինի, կնշանակի  մարդուն աչքդ տեսավ, բայց նրա ներաշխարհի հետ սիրտդ կապի մեջ չմտավ»,-շեշտեց գեղանկարիչը եւ հավաստիացրեց, որ իր նկարած հերոսների ներաշխարհը լավ է հասկացել. «Այս հերոսները գիտեն ինչի համար են ապրում, պայքարում, նրանց պայքարը համամարդկային է»:

«Ես դադարել եմ հարգել նրան».Վիտալինան պատմել է Ջիգարխանյանի հետ ունեցած սեռական կյանքի և երեխա ունենալու նրա ցանկության մասին

«Կին ազատամարտիկների միության» նախագահ  Աիդա Սերոբյանն իր դիմանկարը ստեղծելու ընթացքում վերհիշեց արցախյան պատերազմի տարիներին պատահած որոշ հիշարժան դեպքեր, որոնք նա ներկաներին պատմում էր ժպիտով: Ասում է, 90-ականներին պատերազմի ժամանակ շատ դժվարություններ են տեսել, զենքի , սննդի ու հագուստի պակաս են ունեցել, բայց այդ ամենը հեշտությամբ են հաղթահարել, քանի որ մեկը մյուսի նկատմամբ եղել են ազնիվ եւ անշահախնդիր, թերեւս սա է պատճառը, որ ազատամարտիկը պատերազմի դաշտում տեղի ունեցած դժվարությունները ժպիտով է հիշում. «Պատերազմի դաշտում, եթե որեւէ մեկի ձեռքին հաց էր լինում, չէր մտածում մենակ ուտելու մասին, անգամ եթե փշրանքներ լինեին, բոլոր պետք է մեկ փշրանք ուտեին այդ հացից: Անգամ փամփուշտն ենք կիսել իրար հետ: Երբ Հաթերքի պարտիզանական ջոկատով մեկնել էիքն Գյուլիստան հատախուզման, ընկել էինք շրջափակման մեջ, ոչինչ չկար:  Զինվորներից մեկը հարցրեց, թե դոկտուր ջան քանի՞ փամփուշտ ունես, ասացի` հինգ: Նա դատարկեց իր ավտոմատի պահեստատուփը եւ սկսեց հավասար բաժանել փամփուշտները՜  մեկը դոկտուրին, մեկը` ինձ, մեկը` դոկտորին, մեկը` ինձ, վերջինն իրեն էր հասնում, բայց ասաց ` սա էլ դոկտուրին: Ճիշտ է, մենք շատ ցավեր ու վերքեր տեսանք, բայց  երբ հիշում եմ իմ զինակիցների ազնվությունը, վեհություն եմ ապրում: Տեսնում էինք , թե ինչպես է  փոքր մարմին ունեցող տղան, պաշտպանում հսկա մարմին ունեցող վիրավոր զինվորին»,-պատմեց Աիդա Սերոբյանը:

95-ամյա նկարիչ ԱՐՄԵՆ ԱԹԱՅԱՆԸ նույնպես ներկա էր միջոցառմանը, նա մեծ ոգեւորությամբ էր եկել ցուցասրահ եւ  առաջիններից մեկն էր եղել, որ արձագանքել էր միջոցառման մասնակցելու հրավերին: Նկարիչը հերթով  կերտում էր մերօրյա հերոսների դիմանկարները:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Լուսանկարները` «Անահիտ» ցուցասրահի

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА