ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հայի ազատատենչ ոգին անսասան է». Բակո Սահակյան

27.05.2017 12:47 ԱՐՑԱԽ
«Հայի ազատատենչ ոգին անսասան է». Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ:

Բակո Սահակյանը Ասկերանի շրջանի Քյաթուկի ձորակի շահագրգիռ մարմինների հետ քննարկել է տեղում մի շարք ծրագրերի իրականացումը

«Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ:

Հայ ժողովուրդը միշտ պայքարել է իր պետականությունը վերականգնելու, սեփական հողում ազատ ու անկախ ապրելու, իր ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու համար:

1918 թվականի մայիսին այդ բազմադարյա պայքարը պսակվեց հաղթանակով: Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերում մեր ժողովուրդը դրսևորեց անօրինակ տոկունություն ու սխրանք և հասավ հաջողության, կարողացավ դիմակայել իր հողը մխրճված թշնամուն և հետ շպրտել նրան՝ ոչնչացումից փրկելով պատմական հայրենիքի վերջին մասնիկն ու իր ապագան:

Արցախյան ազատամարտը դարձավ այդ փառավոր հերոսամարտերի շարունակությունը, մեկ անգամ ևս ապացուցելով, որ հայի ազատատենչ ոգին անսասան է և փոխանցվում է սերնդեսերունդ:

Այսօր համայն հայությունը միավորվել ու համատեղել է իր ջանքերը, որպեսզի հայկական երկու հանրապետությունները զարգանան ու զորանան, որպեսզի հայը կարողանա ապահով ու բարեկեցիկ ապրել հարազատ երկրում, իր հայրենիքում: Դա համազգային խնդիր է, որը պետք է լուծենք բոլորս միասին՝ Մայր Հայաստանում, Արցախում և Սփյուռքում:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին պետական տոնի կապակցությամբ և մաղթում խաղաղություն, բարօրություն ու նոր հաղթանակներ պետականաշինության ճանապարհին», – ասված է Արցախի Հանրապետության նախագահի ուղերձում։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА