ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչո՞վ բացատրել Բաքվի նկատմամբ նկատվող կոշտությունը

24.05.2017 15:28 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽ
Ինչո՞վ բացատրել Բաքվի նկատմամբ նկատվող կոշտությունը

Օրերս ԵԱՀԿ Մինսկի խմբի  համանախագահները հայտարարեցին, որ արցախա-ադրբեջանական սահմանում լարվածության աճը սկսվել է Ադրբեջանի կողմից հրադադարը խախտելու հետեւանքով: Դրան հետեւեց ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովայի նմանատիպ հայտարարությունը: Ամերիկացի եւ ռուս տարբեր փորձագետներ եւս այս օրերին տարաբնույթ հասցեական մեղադրանքներ են ուղղում Բաքվին: Փաստորեն առաջին անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից հնչում են հացեական հայտարարություններ:

Մինչեւ Բաքվի դիրքորոշումը չփոխվի` ԼՂ հարցով բանակցություններում առաջընթաց չի լինի. Շավարշ Քոչարյան

Թեմայի շուրջ «Իրավունքը» զրուցեց ԵՊՀ Քաղաքական ինստիտուտների եւ գործընթացների ամբիոնի դասախոս, քաղաքական գիտությունների դոցենտ ԱԼԵՆ ՂԵՎՈՆԴՅԱՆԻ հետ, ով  եւս նկատեց, որ որոշակի նրբերանգներ իրապես փոխվել են. «Նախորդ տարվա ապրիլյան դեպքերից հետո տեղի են ունեցել երկու հանդիպում` հնարավոր բանակցությունները շարունակելու, հնարավորությունների եւ մոնիթորինգների մեխանիզմները կատարելագործելուն ուղղված, որոնց նկատմամբ Ադրբեջանը դրսեւորեց ոչ հարգալից վերաբերմունք եւ չպահպանեց որեւէ պայմանավորվածություն: Զուգահեռ` սահմանային շփման գծում ունենք պարբերական ակտիվացումներ, ռմբահարումներ: Ուստիեւ, կարելի է տեսնել հայտարարությունների նման կոշտացման մի քանի դրդապատճառներ: Առաջինը` պաշտոնական Բաքուն եւ միջնորդ երկրներն ունեն որոշակի ներքին պայմանավորվածություններ, եւ կան «կարմիր գծեր», որոնք չի կարելի խախտել: Թե ինչպիսին են այդ գծերը, դժվարանում ենք ասել: Հաջորդը, Թուրքիայի օրինակով, Ադրբեջանի վերաբերմունքը եւ եվրոպական հանրության նկատմամբ որոշակորեն փոխվել է, նրանք դարձել են ավելի ագրեսիվ, անկանխատեսելի, ինքնուրույն: Մինչդեռ հարցերի լուծման իրենց տարբերակները սովորաբար չեն տեղավորվում քաղաքակիրթ  բանակցային ձեւաչափում, այլ ավելի ռազմատենչ են եւ ոչ կառուցողական»,-նշեց Ա. Ղեւոնդյանը եւ հիշեցրեց, որ վերջին շրջանում Ադրբեջանում տեղի են ունեցել նաեւ քաղբանտարկյալների հետ կապված աղմկոտ գործընթացներ, այսինքն` քաղաքականությամբ զբաղվող մարդկանց բանտարկել են, փակվել են մի շարք լրատվամիջոցներ, օրենքի ուժով հաստատագրվել են որոշակի սահմանափակումներ` լրատվամիջոցների տեղեկատվության սահմանային շփումների վերաբերյալ. «Սահմանադրական բարեփոխումներից հետո Ի. Ալիեւն իր կնոջը նշանակեց երկրի փոխնախագահ, ինչը եւս նշանակում է, որ Ադրբեջանը դեմոկրատական բարեփոխումների ճանապարհի տեսնակյունից ունի լրջագույն ու շոշափելի հետընթաց, այսինք` եվրոպական բաղադրիչն այս երկրում շոշոփելիորեն նվազել է: Հետեւաբար տրամաբանական է, որ միջնորդ երկրներն այս կարգի հասցեական հայտարարություններ են անում: Կարծում եմ, որ Ռուսաստանը  նույնպես որոշակի պայմանավորվածություն ունի Ադրբեջանի հետ, որ գոնե այս փուլում չի կարելի ակտիվացումներ սահմանին: Ադրբեջանը փաստացիորեն խախտում է նաեւ այս պայմանավորվածությունը»,-եզարփակեց Ալեն Ղեւոնդյանը:

«Քրեական գործեր պետք է հարուցել փողով մագիստրոսական թեզեր գրողների նկատմամբ»


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА