ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Շունը ուղիղ եթերի ժամանակ դուրս է եկել սեղանի տակից և վախեցրել հաղորդավարուհուն (տեսանյութ)

19.05.2017 18:50 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Շունը ուղիղ եթերի ժամանակ դուրս է եկել սեղանի տակից և վախեցրել հաղորդավարուհուն (տեսանյութ)

Youtube-ում երեկ տեսանյութ է հրապարակվել, որում շունն ընդհատում է ռուսական «Միր 24» հեռուստաալիքի լուրերի ուղիղ հեռարձակումը՝ դուրս գալով սեղանի տակից և վախեցնելով հեռուստահաղորդավարուհուն: Մեկ օրում հոլովակը ավելի քան մեկ միլիոն դիտում է հավաքել:

Տեսանյութում երևում է, թե ինչպես է շունը սեղանի տակից դուրս գալիս և վախեցնում հաղորդավարուհուն, ով ամեն կերպ փորձում է շարունակել հաղորդումը: Դա նրան, սակայն, չի հաջողվում. «Ի՞նչ անեմ շան հետ, ընկերներ: Ես ընդհանրապես կատուներ եմ սիրում»,- ասում է նա:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА