ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հունաստանի դեսպանը կոչ է արել ՆԱՏՕ-ի անդամ երկներին չմասնակցել Թուրքիայում կայանալիք զորավարժություններին

19.05.2017 17:50 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Հունաստանի դեսպանը կոչ է արել ՆԱՏՕ-ի անդամ երկներին չմասնակցել Թուրքիայում կայանալիք զորավարժություններին

Հունաստանը կոչ է արել ՆԱՏՕ-ի անդամ երկրներին չմասնակցել Էգեյան և Միջերկրական ծովերում Թուրքիայի  «Deniz kurdu» անվամբ ամենամյա զորավարժություններին, որոնք մեկնարկել են մայիսի 13-ին և ավարտվելու է մայիսի 26-ին:

Ինչպես հաղորդում է թուրքական «Milliyet» պարբերականը՝  թուրք պաշտոնյանները ՆԱՏՕ-ի անդամ երկրների համապատասխան ներկայացուցիչներին հրավերներ էին ուղարկել՝ դիտորդի կարգավիճակում զորավարժություններին հետևելու համար: Նրանք զորավարժություններին պետք է ներկա լինեն մայիսի 22-ին:

Սակայն Թուրքիայում Հունաստանի արտակարգ և լիազոր դեպան Կիրիակոս Լուկակիսը ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներին նամակ է հղել, որտեղ, մասնավորապես, նա կոչ արել չմասնակցել զորավարժություններին՝ պատճառաբանելով այն հանգամանքով, որ ամեն տարի նշյալ զորավարժությունների ժամանակ Թուրքիայի օդային ուժերը խախտում են Հունաստանի տարածքը:

«Թուրքիայի իշխանության ներկայացուցիչների հայտարարության համաձայն Էգեյան և Միջերկրական ծովերում տեղի ունենալիք զորավարժությունները ընդգրկելու են Հունաստանի ազգային օդային տարածքը և  Հռոդոսի միջազգային օդանավակայանի մի մասը: Դա միջազգային օրենքի և բարիդրացիական հարաբերությունների շրջանակներում հանդիսանում է Հունաստանի ինքնիշխանության խախտում»,- ասել է դեսպանը:

Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ վերոնշյալ զորավարժությանը մասնակցում են ռազմածովային ուժերին պատկանող 14 ֆրեգատ, 6 կորվետ, 9 սուզանավ,  հրթիռներով բեռնված 17 մոտորանավ,  4 պարեկային նավ, 4  և 19 օդածովային պարեկային ինքնաթիռներ և ուղղաթիռներ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА