ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մարին լը Պենը նոր ընտրարշավ է սկսում

19.05.2017 17:00 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մարին լը Պենը նոր ընտրարշավ է սկսում

Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Մարին լե Պենն այսօր Էնեն Բոմոն քաղաքում ելույթի ժամանակ հայտարարել է, որ իր թեկնածությունն առաջադրում է երկրի խորհրդարանի ստորին պալատի ընտրություններում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Նա արդեն երկու անգամ առաջադրվել է խորհրդարանական ընտրություններում, բայց երկու անգամն էլ պարտվել է:

«Իմ կարծիքով` նախագահական ընտրություններից հետո մեր կուսակցությունը պետք է ամեն ինչ անի` Ազգային ժողովում հնարավորինս շատ տեղեր նվաճելու համար: Ես նոր ընտրարշավ եմ սկսում և իմ թեկնածությունն եմ առաջադրում խորհրդարանում»,- ասել լը Պենը` հավելելով, որ իրենց կուսակցությունը կենտրոնացած է այս ընտրություններին մասնակցելու վրա:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА