ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

6-րդ գումարում. ով ով է նոր խորհրդարանում.parliament Monitoring

19.05.2017 17:18 ՔԱՂԱՔԱԿԱՆ
6-րդ գումարում. ով ով է նոր խորհրդարանում.parliament Monitoring

Նոր՝ 6-րդ գումարման Ազգային ժողովի 4 խմբակցություններում պատգամավորական գործունեությամբ կզբաղվեն 10 տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ՝ ՀՀԿ-ից մինչ ՀՀՇ: Խորհրդարանի միակ ՀՀՇ-ականը, եթե մանդատից չհրաժարվի, Արարատ Զուրաբյանն է: Նախկինում նա Կենտրոնի թաղապետն էր: 6-րդ գումարման խորհրդարանում կլինեն նաև մեկ նախկին քաղաքապետ՝ Վարդան Ղուկասյանը, երկու նախկին մարզպետ՝ Սերգեյ Բագրատյանն ու Ռոմիկ Մանուկյանը: 

Խորհրդարանի ամենաերիտասարդ պատգամավորը «ամենատարեց» կուսակցության՝ Դաշնակցության խմբակցությունում է՝ Սուրեն Մանուկյանը: Ամենատարեց պատգամավորը ազգությամբ քուրդ է՝ Կնյազ Հասանովը. նոր գումարման առաջին նիստը հենց նա է վարելու: 

Նոր խորհրդարանում օրենսդրական գործունեությամբ են զբաղվելու երկու նախկին վարչապետ՝ ամենամեծ կառավարող և ամենափոքր ընդդիմադիր խմբակցություններում. Խոսրով Հարությունյանը՝ ՀՀԿ-ում և Արամ Սարգսյանը՝ «Ելք»-ում:

Էդվարդ Նալբանդյանը ՀՀ արտաքին գործերի նախարար է 2008 թվականից: Այսինքն, այս գերատեսչության՝ արտգործնախարարության ղեկավարը շուրջ 10 տարի, նույն անձն է: Ի տարբերություն արտգործնախարարության, Արդարադատության նախարարության ղեկավարները վերջին 10 տարում փոխվել են 4 անգամ: Արդարադատության նախկին նախարարներ Հրայր Թովմասյանն ու Արփինե Հովհաննիսյանը գալիս են Ազգային ժողով, Ազգային ժողովի նախկին արտգործնախարարները՝ Վարդան Օսկյանյանն ու Ալեքսանդր Արզումանյանը գնում են ԱԺ-ից: 

Խորհրդարան են գալիս նաև բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը, կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը, Շիրակի մարզի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Արտաշատի նախկին քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: 

Եթե Գևորգ Կոստանյանը մանդատից չհրաժարվի, կլինի այս խորհրդարանի միակ նախկին գլխավոր դատախազը:  6-րդ գումարման խորհրդարանն ունի նաև իրավապաշտպան՝ Արտակ Զեյնալյանը:


Ավելացել է գեներալների թիվը՝ Մանվել Գրիգորյանից ու Սեյրան Սարոյանից բացի գեներալ է նաև Միհրան Պողոսյանը: 

Ավելացել են լրատվական դաշտում գործունեություն ծավալած պատգամավորները՝ 3-ը՝ ՀՀԿ-ում, Շուշան Սարդարյան, Միհրան Հակոբյան, Արման Սաղաթելյան, 2-ը՝ «Ծառուկյան» դաշինքում՝ Իվետա Տոնոյանն ու Իսայան Շաքեն: 

Ազգային ժողովի միակ երգիչը, ինչպես նախորդ՝ 5-րդ գումարման, այնպես էլ այս՝ 6-րդ գումարման խորհրդարանում կլինի Շուշան Պետրոսյանը:

6-րդ գումարման խորհրդարանի 105 պատգամավորների կեսից ավելին՝  54-ը, եղել են նաև 5-րդ գումարման խորհրդարանում: Նրանցից 35-ը ՀՀԿ-ում են, 14-ը՝
Ծառուկյան դաշինքում, 2-ը՝ Ելքում, 3-ը՝ ՀՅԴ-ում: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА