ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է վճարել 3.600 եվրո` «Նիկողոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով

19.05.2017 16:33 ԻՐԱՎՈՒՆՔ
ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է վճարել 3.600 եվրո` «Նիկողոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) այսօր` մայիսի 19-ին, հրապարակել է «Նիկողոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը:

Հիշեցնենք, որ Հայաստանի դեմ բողոքը ներկայացրել է Ռոբերտ Նիկողոսյանը՝ 2011թ. Դեկտեմբերի 3-ին` Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 34-րդ հոդվածի հիման վրա:

Նիկողոսյանը, ով եղել է ՊԵԿ նախկի աշխատակից, 2009թ. Ազատվել է աշխատանքից: Նա դիմել է դատարան, ինչի արդյունքում Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նրա օգտին վճիռ է կայացրել: Համապատասխան վճռով նրա` աշխատանքից ազատումը անվավեր է ճանաչվել: Դատարանի վճռով նա պետք է վերականգնվեր նախկին պաշտոնում, ինչպես նաև փոխհատուցում ստանար:

Սակայն համապատասխան քայլեր չեն ձեռնարկվել, և Նիկողոսյանը դիմել է ՄԻԵԴ` բողոքելով, որ իրեն չեն վերականգնել իր նախկին պաշտոնում, ինչպես նաև չեն վճարել փոխհատուցման մի մասը:

Դատարանը վճռել է, որ խախտվել է արդար դատաքննությանն առնչվող Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը և սեփական գույքից անարգել օգտվելու իրավունքին առնչվող 1-ին արձանագրության 1-ին հոդվածը:

ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է վճարել 3.600 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА