ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ֆրանսահայ Ժան Պատրիկ Մուրադյանը Հայաստանում է իր գրքի շնորհանդես-հանդիպման համար

19.05.2017 15:44 ՄՇԱԿՈՒՅԹ
Ֆրանսահայ Ժան Պատրիկ Մուրադյանը Հայաստանում է իր գրքի շնորհանդես-հանդիպման համար

Վաճառքի փորձառու մասնագետ Ժան Պատրիկ Մուրադյանը Հայաստանում է: Մեր հայրենակիցը Հայաստան է եկել մայիսի 20-ին «Բուկինիստ» գրախանութում կյանալիք  իր հեղինակած «Վաճառել ավելի լավ և ավելի լավ բավարարել հաճախորդներին» գրքի շնորհանդես-հանդիպմանը: Վաճառքի և հաճախորդի հետ հարաբերություն պահպանելու ֆրանսահայ մասնագետ Մուրադյանը սիրով կկիսվի իր տասնյակ տարիների փորձով և կպատասխանի մարքեթինգով հետաքրքրված ներկաների հարցերին: 

Ի դեպ, «Վաճառել ավելի լավ և ավելի լավ բավարարել հաճախորդներին» գիրքն արդեն իսկ թարգմանված է 6 լեզվով: Գիրքն իր մեջ ներառում է ինչպես անհրաժեշտ տեսական բազան, այնպես էլ պրակտիկ վաճառքի տեխնիկաներ՝ հաճախորդի նշանակությունը, վաճառքի ծրագիր, հաճախորդի ընդունումը ձեր խանութ, վաճառքի հոգեբանական գործընթացը, հաճախորդի բացահայտման համադրում, ընտրություն, ներկայացում, առաջարկ, հարցերի և առարկումների պատասխաններ, օգնություն որոշում ընդունելու մեջ և Հրաժեշտ տալու եղանակներ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА