ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Սպառնացին, որ կվտանգեն Հայաստանում մնացած ծնողներիս կյանքը»

19.05.2017 14:38 ՔՐԵԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Սպառնացին, որ կվտանգեն Հայաստանում մնացած ծնողներիս կյանքը»

«Թրաֆիքինգի զոհ դառնալ նշանակում է` այդ պիտակը կրել մնացած ողջ կյանքիդ ընթացքում»: Մեզ հետ զրույցում այսպես իր ներկայիս վիճակը նկարագրեց թրաֆիքինգի ենթարկված 25-ամյա Աննան (անունը փոխված է- Ի. Ա.), ով մեկ ժամ տեւած խոսակցության ընթացքում մի քանի վայրկյանով անգամ չդադարեց արտասվել, իսկ ափսոսանքի ու խորը հիասթափության հետքը արտացոլված էր նրա սեւ խոշոր աչքերում:

Մեր նախորդ համարներից մեկում` «Ոչ մի կին չէր ցանկանա իր կամքով ընտրել այդ դժոխքը» վերտառությամբ հոդվածում ներկայացրել էինք թրաֆիքինգի զոհ դարձած մեկ այլ կնոջ` Ալլայի պատմությունը: Եվ ահա պարզվեց, որ Աննան հենց Ալլայի եւ այլ հայ աղջիկների հետ է անցել այդ դժոխքի միջով: Բայց եթե Ալլան կարողացել է քիչ թե շատ հաղթահարել այդ ամենը, Աննան այդ պիտակը կրում է մինչ օրս: 


Հ.Գ. Թե ինչպես է հայտնվել թրաֆիքյորների ճիրաններում եւ ինչերի միջով է անցել ամիսներ շարունակ մեր զրուցակցի հետ զրույցը կարդացեք «Իրավունքի» առաջիկա տպագիր համարում:

 

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА