ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ` ՆՈՐՈՎԻ

19.05.2017 23:15 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ` ՆՈՐՈՎԻ


(ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՕՐՕ ԴԱՇԻՆՔԻՑ ԱՆՀԱՄԵՄԱՏ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՔՎԵ ՀԱՎԱՔԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Կին կա` երեք տղամարդ արժի, երեք տղամարդ կա` մեկ կին չարժեն:
ԴԻԱԼԵԶ
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության` Ազգային ժողովում ընդդիմության վիճակն այնքան կրիտիկական էր, որ ԱԺ նախագահ բժիշկ ընտրեցին:

ԲԱՑԱՀԱՅՏՎԵՑ
(ԱԺ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՌԱՋ ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿԻ «ԱԺ-ՈՒՄ ԿՊԱՇՏՊԱՆԵ՞Ք ԼԳԲՏ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ» ՀՅԴ-Ի ԱՅՈ ՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ ազգայնամոլների` ՀՅԴ-ն հրապարակային գործունեությամբ ազգային արժեքներ կրող է, իսկ ոչ հրապարակային` սեռական փոքրամասնությունների պաշտպան:

ՀՅԴ-ԻՆ ԱԺ-ՈՒՄ ՊԱՇՏՈՆՆԵՐ ՉՏԱԼՈՒ 
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Ընտանեկան բռնության դեմ կոալիցիայից հայտնում են, որ ՀՅԴ-ն կոալիցիայում հայտնվել է չխոսկան հարսի կարգավիճակում:
ՀԱՎԿԻԹ ԼՈՒՍԱԿԵՐՏԻՑ
Ըստ ընտրատեխնոլոգների` Խաչիկ Մանուկյանը Լուսակերտի թռչնաֆաբրիկայի ձու դրեց Գագիկ Ծառուկյանի ոտքերի տակ:

ՍՊԱՐՏԱԿԻԱԴԱՆ ՄԵԿՆԱՐԿԵՑ
Շիրակի դատախազությունից հայտնում են, որ Վարդանիկի տղան մարդ չի ծեծել, ուղղակի Սպարտակը գազազել ա ու որոշել «Գազպրոմ Արմենիայի» Շիրակի մասնաճյուղի փոխտնօրեն Աղասի Ջանոյանի քրոջ որդու գազերը թողի:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵԱՀԿ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՓԱԿՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Ըստ եվրամասնագետների` ԵԱՀԿ գրասենյակի փակմանը կհաջորդի այլ եվրակառույցների փակումը, քանի որ Հայաստանում եվրաարժեքների մեջ ցեց է ընկել:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА