ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ՝  ՉԵՌՆՈԳՈՐԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ ԽԱՂԻ ՇԵՄԻՆ

19.05.2017 21:20 ՍՊՈՐՏ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ՝  ՉԵՌՆՈԳՈՐԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ ԽԱՂԻ ՇԵՄԻՆ


Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ ԱՐԹՈՒՐ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ թիմ է հրավիրել 16 լեգեոնականների, որոնք կպատրաստվեն հունիսի 4-ին Երեւանում կայանալիք Հայաստան - Սենթ Քիթս եւ Նեւիս ընկերական խաղին: Դրանից հետո՝ հունիսի 10-ին կկայանա աշխարհի առաջնության ընտրական փուլի Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումը: Մեր թիմում կա երկու նորեկ՝ «Անժիի» դարպասապահ Դավիթ Յուրչենկոն եւ «Մորդովիայի» կիսապաշտպան Արմեն Համբարձումյանը: Յուրչենկոյի հնարավոր հրավերի մասին շատ է խոսվել: Եվ այն բանից հետո, երբ ՌԴ-ում ընդունվեց որոշում, ըստ որի՝ ԵՏՄ պետությունների անդամ երկրների հավաքականներում հանդես եկողները ռուսական ակումբային առաջնությունում լեգեոներներ չեն համարվի, այդ Յուրչենկոյի խնդիրն իր հանգուցալուծումը ստացավ:
Ինչ վերաբերում է մեր մյուս ֆուտբոլիստների ներկայիս խաղամակարդակին, ապա սկսելով մակեդոնական «Վարդարի» կազմում հանդես եկող Տիգրան Բարսեղյանից, նկատենք, որ նա բավական բարձր նոտայի վրա է ավարտում տարին՝ ակումբի կազմում աչքի ընկնելով արդյունավետ գործողություններով: Տիգրանը 12 գոլ է խփել այս առաջնությունում, իսկ «Վարդարը» Մակեդոնիայի չեմպիոնի տիտղոսն ապահովել էր դեռ 32-րդ տուրում:
Հունական առաջնության շրջանակներում միմյանց դեմ ուժերն են չափում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Գաել Անդոնյանը՝ «Վերիայի» եւ Մարկոս Պիզելին՝ «Քսանտի» կազմում: Նրանք թեեւ հունական առաջնությունում դեռ ադապտացիայի փուլում են, բայց երկուսի դեպքում էլ, կարիերայի այսպիսի շարունակությունը առաջընթաց քայլ էր: 
Իրանի առաջնության փոխչեմպիոն է դարձել «Էսթեղլալի» պաշտպան Հրայր Մկոյանը: Գյումրեցի ֆուտբոլիստը անցկացրել է 15 հանդիպում ու վատ տպավորություն չի թողել: Իսկ Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնության 37-րդ տուրի ավարտից հետո Կրասնոյարսկի «Ենիսեյը», որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը, ինչպես նաեւ Արթուր Մալոյանը, վաստակած 60 միավորով զբաղեցնում է երրորդ տեղը՝ ապահովել է իր տեղը Պրեմիեր լիգա անցումային խաղերում: Միաժամանակ, ՌԴ նույն առաջնությունում 4-րդ տեղի համար պայքարում են «ԲՄԱ-Խաբարովսկը», որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Ռուսլան Կորյանը ու «Տամբովը», որի կազմում ընդգրկված է Ռոման Գրիգորյանը: Այս բոլոր մարզիկներն էլ պետք է, որ լավ մարզավիճակում լինեն: Իսկ Կորյանին ուղղված լավ կարծիքների հոսքը չի դադարում: 
Կասկածի տակ է Արաս Օզբիլիսի ապագան. Թուրքիայի առաջնությում իր ելույթները շարունակող Օզբիլիսը շարունակում է խաղային անկում գրանցել իր կարիերայում: 
Ինչ վերաբերում է հավաքականի առաջատարին՝ Հենրիխ Մխիթարյանին, ապա նրա խաղը մշտապես աչքի առաջ է, եւ ավելացնելու բան առանձնապես չկա:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА