ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իշխան Զաքարյանը նեղացե՞լ է

19.05.2017 21:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Իշխան Զաքարյանը նեղացե՞լ է

ԱԺ վեցերորդ գումարման աշխատանքների հանդիսավոր բացման արարողությունը մեկնարկեց բացականերով: Պարզվեց, որ «Ելք» դաշինքի պատգամավորները որոշել էին բոյկոտել երդմնակալության արարողությունը, սակայն բացականեր կային նաեւ մյուս քաղաքական ուժերի շարքում, մասնավորապես` Ծառուկյան դաշինքի: Զարմանալիորեն խորհրդարանական առաջին նիստին ներկա չէր ԻՇԽԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԸ, որը Ծառուկյան դաշինքի համամասնական ցուցակի թիվ երկրորդ դեմքն է: Թե ինչո՞վ էր պայմանավորված նրա բացակայությունը, «Իրավունքը» հետաքրքրվեց ԱԺ Ծառուկյան դաշինքի խմբակցության պատգամավոր ԻՎԵՏԱ ՏՈՆՈՅԱՆԻՑ:

–Ինչպես գիտեք, պարոն Գ. Ծառուկյանի նախագահությամբ` երեկ խմբակցության նիստ է տեղի ունեցել, որի քննարկումներին ակտիվորեն մասնակցել է նաեւ Իշխան Զաքարյանը: Իսկ թե ինչու այսօր չի մասնակցել նիստին, անկեղծ ասած, տեղեկատվությանը չեմ տիրապետում:

– Լուրեր են շրջանառվում, որ Ի. Զաքարյանը նեղացած է դաշինքից, որ ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրել են Միքայել Մելքումյանի թեկնածությունը եւ ոչ թե` իր: Ի՞նչ կասեք այս մասին:

– Առիթ չեմ ունեցել պարոն Զաքարյանի հետ այդ մասին խոսելու: Բայց կրկնում եմ` երեկ նա մասնակցել է խմբակցության նիստին եւ ունեցել է շատ լավ տրամադրություն: Իսկ նիստում եղել է կառուցողական քննարկում:

– Ի դեպ, ԱԺ փոխնախագահի ընտրության մասին. «Ելք» դաշինքը հայտարարեց, որ թեպետ Ծառուկյան դաշինքը ԱԺ նախագահի ընտրության հարցում նախընտրեց պաշտպանել իշխանական թեկնածուին, այդուհանդերձ, իրենք ԱԺ փոխնախագահի ընտրության ժամանակ քվեարկելու են Մ. Մելքումյանի թեկնածության օգտին: Ինչպե՞ս եք վերաբերվում այս ժեստին: 

– Սա բարի կամքի դրսեւորում է, որը շատ դրական եմ գնահատում եւ ոչ ավելին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА