ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մեր ձեռը բան ընկավ, էլ մարդու կտա՞նք»

19.05.2017 21:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Մեր ձեռը բան ընկավ, էլ մարդու կտա՞նք»

Օրերս Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովը նշել է, թե ապրիլի 28-ին Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների մոսկովյան հանդիպումից հետո իր մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ տարածքներից հայկական զորքերը դուրս հանելու դիմաց խաղաղության հաստատումը հնարավոր է, այլ կերպ ասած` տարածքներ` խաղաղության դիմաց տրամաբանությամբ: Ապա ընդգծել, թե բոլորին պարզ է, որ Հայաստանը պետք է դուրս հանի իր զորքերն Ադրբեջանի տարածքներից` հավանաբար, նկատի ունենալով մեր ազատագրված տարածքները: Ադրբեջանական հերթական բարբաջանքը լայն արձագանք է գտել եւ արհեստականորեն հայաստանյան հանրության օրակարգում է հայտնվել հողերի փոխզիջման թեման: Այս մասին երեկ խորհրդարանում պարզեցինք ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ ՍԵՅՐԱՆ ՍԱՐՈՅԱՆԻ տեսակետը.

–Հա, ասել եմ ու էլի եմ ասում` գրող էլ չենք տա, որ էթա ընգնի իրանց գլխին, չենք տա, Ղարաբաղը մեր-նա, մերը, վսյո:

– Պարոն գեներալ, սա նաեւ վերաբերո՞ւմ է 7 ազատագրված տարածքներին...

– Ոչ մի բան էլ չենք տա, մեր ձեռը բան ընկավ, էլ մարդու կտա՞նք: 

– Անգամ կարգավիճակի դիմա՞ց էլ չենք տա:

– Երբ որ կճանաչեն Ղարաբաղի անկախությունը, ինչքան ուզում ենք, կվերցենք մեզի, մնացածն էլ քյասիփուսի:

– Իսկ ի՞նչ կասեք վերջին օրերին սահմանում տիրող լարված իրավիճակի մասին:

– Պիտի ուժեղ էղնինք, որ թուրքը սսկվի, նստի տեղը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА