ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ընդդիմադիր Ծառուկյան դաշինքը պաշտպանեց ՀՀԿ-ական թեկնածուին

19.05.2017 20:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Ընդդիմադիր Ծառուկյան  դաշինքը պաշտպանեց  ՀՀԿ-ական թեկնածուին

Խորհրդարանական ընդդիմադիր ուժերի միջեւ անդունդն ակներեւ դարձավ հենց ԱԺ վեցերորդ գումարման աշխատանքների մեկնարկին: Երեկ ԱԺ նախագահի ընտրությունների ժամանակ պարզվեց, որ ընդդիմադիր Ծառուկյան դաշինքի խորհրդարանական խմբակցությունը անկաշկանդ որոշել է պաշտպանել իշխող Հանրապետական խմբակցության առաջադրած թեկնածուին` պրոֆեսոր Արա Բաբլոյանին: Մինչդեռ կար եւս մեկ թեկնածու, որն առաջադրել էր ընդդիմադիր «Ելք» դաշինքի խորհրդարանական խմբակցությունը: Թե ինչո՞վ էր պայմանավորված քվեարկության այսպիսի պատկերը, «Իրավունքը» պարզեց Ծառուկյան դաշինքի խորհրդարանական խմբակցության պատգամավոր ՎԱՀԵ ԷՆՖԻԱՋՅԱՆԻՑ:

– Մենք խորհրդակցություն ենք անցկացրել, եւ կոնկրետ այս կամ այն ձեւով որեւիցե մեկը կաշկանդված չի եղել քվեարկելու առումով:

– Այսինքն` որոշում է կայացվել ազա՞տ քվեարկություն իրականացնել:

– Մեծ հաշվով` այո:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА