ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ԴՐՍԵՎՈՐԵԼ Է ԲԱՑԱՌԻԿ ՑԻՆԻԶՄ»

19.05.2017 19:30 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ԴՐՍԵՎՈՐԵԼ Է ԲԱՑԱՌԻԿ ՑԻՆԻԶՄ»

Ինչպես հայտնի է, մայիսի 17-ին ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան վրա բարձրացվել էր համասեռամոլների ծիածանագույն դրոշը: Դա հարուցել էր ինչպես ՀՀ քաղաքացիների, այնպես էլ սփյուռքահայերի վրդովմունքն ու բողոքը, ինչն արտահայտվել էր նաեւ դեսպանատան ֆեյսբուքյան էջում մեր հայրենակիցների կատարած գրառումներով: Սույն դիվանագիտական հիմնարկության վարքագիծը մեկնաբանելիս ՍԻՄ նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆՆ ասաց.

–Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը դրանով դրսեւորել է բացառիկ ցինիզմ հյուրընկալող պետության` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ: Դա ՀՀ քաղաքացիների ջախջախիչ մեծամասնության կողմից մերժվող կենսակերպի եւ մոտեցումների անսքող քարոզ է, իսկ ինչպես հայտնի է, համապատասխան միջազգային փաստաթղթերով դիվանագիտակյան հաստատությունները օժտված չեն քարոզչություն իրականացնելու գործառույթով: 
Բացի այդ, դա 1961թ. ապրիլի 18-ի «Դիվանագիտական կապերի մասին» Վիեննայի կոնվենցիայի դրույթների խախտում է, քանզի այդ կոնվենցիայով նախատեսված չէ դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից այլ դրոշների եւ խորհրդանիշների օգտագործումը, բացի իրենց իսկ պետության: 
Ուստի անհրաժեշտ եմ համարում, որպեսզի ՀՀ արտգործնախարարը իր մոտ հրավիրի Մեծ Բրիտանիայի դեսպանին եւ վերջինից բացատրություն վերցնի տեղի ունեցածի կապակցությամբ: 

ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА