ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վալդորֆյան մանկավարժության մանկավարժական եւ հոգեբանական թերությունները (Մաս 2-րդ)

19.05.2017 11:37 ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Վալդորֆյան մանկավարժության մանկավարժական եւ հոգեբանական թերությունները (Մաս 2-րդ)

«Իրավունքն» անդրադարձել էր «Դիալոգ» հկ նախագահ ԱԼՄԱՍՏ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ուշագրավ բացահայտումներին՝ վալդորֆյան մանկավարժության գաղափարական ակունքների եւ դրա հետ կապված հոգեւոր ռիսկերի մասին, որը նա  ներկայացրել էր քրիստոնեական ուղղադավան ընկալման դիրքերից:  Իսկ թե որոնք են Վալդորֆյան մանկավարժության մանկավարժական եւ հոգեբանական թերությունները, ներկայացնում ենք ստորեւ:Фото Sarafyan Hrant.

Ինչպես նշում է Ա. Մուրադյանը, Վալդորֆյան մանկավարժության հիմքը դրվել է 1919 թվականին, երբ «Վալդորֆ-Աստորիա» ծխախոտի ֆաբրիկայի տնօրեն Է. Մոլտն առաջարկում է ՌՇտայներին ֆաբրիկայի բանվորների եւ ծառայողների համար դպրոց հիմնել. «Դպրոցի դասավանդման մեթոդի համար Ռ. Շտայները հիմք է ընդունում իր կողմից ստեղծված անտրոպոսոֆիայի ուսմունքը: Վալդորֆյան մանկավարժությունն իր սկզբնավորման շրջանում ստացավ դրական արձագանքներ, քանի որ այն հակադարձում էր Եվրոպայում XX դարասկզբին ընդունված կրթական համակարգին, որտեղ աղքատ ընտանիքների երեխաները չէին կարողանում ստանալ որակյալ կրթություն, իսկ վալդորֆյան դպրոցը թույլ տվեց կրթական համակարգի մեջ ներառել տարբեր սոցիալական խմբերի երեխաներին՝ անկախ նրանց ազգային, կրոնական եւ այլ պատկանելությունից: Սակայն, դա չի նշանակում, որ վալդորֆյան դպրոցի երեխաները ստացան որեւէ ստանդարտին համապատասխանող որակյալ կրթություն»:

«Դիալոգ» հկ նախագահի գնահատմամբ՝ կրթական համակարգը ներկայիս դարաշրջանում այլեւս չի գտնվում ճգնաժամային իրավիճակում, ինչպես դեռ փորձում են ներկայացնել վալդորֆցիները, իսկ Ռ. Շտայների մանկավարժությունը արդեն արդիական չէ գիտության, մարդաբանության եւ անձի զարգացման ներկայիս գիտական աշխարհում. «Վալդորֆյան մանկավարժության մեջ առկա են մի շարք հակասություններ. մի կողմից այն ներկայացվում է որպես առաջատար մանկավարժություն, մյուս կողմից՝ գիտական հոգեբանական հենքը, որի հիման վրա Ռ. Շտայները կառուցել էր իր մանկավարժությունը՝ այլեւս արդիական չէ: Ռ. Շտայները վալդորֆյան մանկավարժությունը ներկայացնում է, որպես երեխայի հանդեպ անհատական մոտեցում ցուցաբերող մանկավարժություն եւ, միեւնույն ժամանակ, ամբողջ մանկավարժությունը կառուցվում է մարդկային խառնվածքը չորս տիպերի բաժանելու սկզբունքի հիման վրա: Այսպիսով, բոլոր երեխաների հանդեպ մոտեցումը սահմանափակվում է նրանց տիպային խառնվածքով, որի հիման վրա յուրաքանչյուր տիպի հանդեպ մշակվում է դասավանդման մեթոդ` թե՛ առարկաների յուրացման հարցում, թե՛ նրանց հետաքրքրությունների շրջանակի եւ անձի ձեւավորման»:

Фото Sarafyan Hrant.Ա. Մուրադյանի կարծիքով՝  վալդորֆյան մանկավարժությունը կարելի է ասել, ծրագրավորված մոտեցում է ձեւավորում, որը սահմանափակում է անձի հետագա զարգացումը. «Խառնվածքը, ըստ Ռ. Շտայների, որոշում է ամեն ինչ՝ ինչ կարդալ, ինչպիսի երաժշտություն լսել, անգամ որ Ավետարանը կարդալ, օրինակ. ֆլեգմատիկները պետք է կարդան Մատթեւոսի Ավետարանը, սանգվինիկները՝ Ղուկասու, խոլերիկները՝ Մարկոսի, մելանխոլիկները՝ Հովհաննու: Նշենք նաեւ, որ Ռ. Շտայները հորդորում է՝ երեխայի հանդեպ կիրառվող դասավանդման մեթոդները գաղտնի պահել հենց երեխաներից եւ ծնողներից՝ ծառայեցնելով այդ սկզբունքը որպես ուսուցչի հեղինակության ամրապնդման մեթոդ: Այսպիսով, ուսուցչին տրվում է աշակերտի համար հեղինակություն հանդիսանալու մեծ դերակատարում, նա դառնում է աշակերտի բացարձակ իդեալը, եւ աշխարհը երեխայի համար դառնում է ուսուցչակենտրոն: Իսկ ներկայիս մանկավարժությունը կառուցվում է ուսուցիչ-երեխա-ծնող կոոպերացիայի՝ փոխհամագործակցության, սկզբունքի վրա: Մյուս կողմից այս մեթոդով երեխայի դաստիարակության ամբողջ պատասխանատվությունը տրվում է ուսուցչին, որը նաեւ թելադրող է դառնում ծնողի համար, ինչը բացառում է ծնողի մասնակցությունը եւ երեխայի պատասխանատվությունն իր կյանքի հանդեպ: Այդ իսկ պատճառով, երեխան հայտնվում է զարգացման այնպիսի պայմաններում, որտեղ իր ինքնագիտակցությունը եւ աշխարհի հետ երկխոսությունը չեն կարող լիարժեք արտահայտվել: Այդ երեխաներին չի կարելի համարել պատրաստ կյանքում ինքնուրույն որոշումներ կայացնելու»:

Ուսումնասիրության հեղինակը նաեւ նշում է, որ Ռ. Շտայները մեկ ուրիշ մոտեցում երեխաներին գիտելիքներ փոխանցելու համար՝ համարում էր, որ եթե երեխան ունակ չէ ի սկզբանե կարդալ եւ գրել (ինչը երեխայի պարզ քմահաճույքը կարող է լինել կամ էլ համարվել մոտիվացվածության խնդիր), ապա ծնողները պետք է երեխայի սննդակարգը փոխեն. «Օրինակ՝ զրկել երեխային ձվից եւ խմորային ուտելիքներից, իսկ եթե դա էլ արդյունք չտա, ապա նրան սոված պահել մինչեւ կեսօր եւ ստիպել պարապել սոված վիճակում: Ի տարբերություն այս պնդման, հանրակրթական դպրոցի համակարգում բոլոր երեխաները կարողանում են իրենց տարիքին համապատասխան զարգացնել գրելու եւ կարդալու հմտությունները՝ առանց կոշտ միջամտությունների: Վերոհիշյալ մոտեցումը հաճախակի է կիրառվում Ռ. Շտայների կողմից. օրինակ՝ նա առաջարկում է երեխաներին չտալ կակաո, քանի որ նրանք դրա անհրաժեշտությունը չունեն: Սրա մեջ կարելի է չտեսնել որեւէ դիտավորություն, սակայն ուսումնասիրելով Ռ. Շտայների ողջ ուսմունքը եւ մասնավորապես վալդորֆյան մանկավարժությունը, ակնհայտ է դառնում, որ Ռ. Շտայները մերժում է բոլոր գիտությունները եւ գիտական բացահայտումները, որոնք դեմ են իր անտրոպոսոֆիական ուսմունքին: Օրինակ՝ Շտայները հերքում է Ի. Նյուտոնի՝ լույսերի եւ գույնի տեսությունը, քանի որ այն չի համընկնում իր սեփական տեսության հետ՝ այսպիսով հնարավորություФото Sarafyan Hrant.ն չտալով երեխաներին ֆիզիկայի դասին ստանալ լիարժեք գիտական գիտելիքներ, սահմանափակելով նրանց սեփական՝ անտրոպոսոֆիական ուսմունքի մեջ»:

Ի դեպ, Վալդորֆյան մանկավարժության մեջ մեծ դեր է տրվում էվրիթմիա կոչված առարկային, որով Ռ. Շտայները առաջարկում է լուծել շատ խնդիրներ, այդ թվում նաեւ առարկաների յուրացման հարցում՝ օրինակ մաթեմատիկական ունակությունների զարգացման, ինչի մասին Ա. Մուրադյանը շեշտում է. «Հաշվի առնելով, որ էվրիթմիան նույնպես Ռ. Շտայների հնարած մեթոդն է եւ ունի անտրոպոսոֆիական օկուլտ հիմք, կրկին պարզ է դառնում, որ նա ուղղակի մերժում է այլ մանկավարաժական կամ գիտական մոտեցումներ՝ առաջին տեղում դնելով սեփական անձը»:

 

Իսկ ի՞նչ է էվրիթմիան: Այս հարցի պատասխանը եւս տալիս է Ա. Մուրադյանը՝ նախեւառաջ նշելով, որ Էվրիթմիայով բոլոր աշակերտները զբաղվում են շաբաթական երկու անգամ. «Սա համարվում է «հոգեւոր եւ բուժիչ պար», որը բանաստեղծական տողի  ու երաժշտական հնչերանգի համաչափությունը օրինաչափորեն  փոխակերպում է շարժումների լեզվի՝ մարմնի համաչափ, սահուն շարժումների։ Էվրիթմիկ շարժումները բաղկացած են 12 բաղաձայներից` ինչը համապատասխանում է համաստեղության նշաններին, 7 ձայնավորներից` որոնք համապատասխանում են 7 մոլորակներին, 12 երաժշտական բանալիներից, 7 ինտերվալներից եւ երկրաչափական ֆիգուրներից։ Սովորական մարդու համար այս համադրությունը տարօրինակ է թվում, սակայն Շտայների ուսմունքի համաձայն` սա հրեշտակների լեզուն է։ Այսինքն՝  աշակերտները ենթագիտակցորեն մասնակցում են մի պարի, որն իրականում կրոնական ոլորտին պատկանող միստիկ ծիսակատարություն է։ Սրա արդյունքում երեխան թվացյալ կերպով  հոգեկան  նորմայի սահմաններում է, սակայն ապրում է իր «ներքին» ռիթմով եւ այլ՝ զուգահեռ աշխարհում՝ հոգիների վերամարմնավորման եւ միջգալատիկական տեսությունների ազդեցության տակ»:

«Դիալոգ» հկ նախագահը ներկայացրել է նաեւ դրույթներ որոշ առարկաների դասավանդման մեթոդների մասին, որոնք վալդորֆցիները բնորոշում են որպես յուրովի մոտեցումներ՝ մոռանալով, որ դրանք յուրովի-շտայներական են՝ հիմնված միայն նրա տեսիլքների վրա. «Մասնավորապես, պատմության առարկայի մեկնաբանությունը զուտ շտայներական է: Նա հորդորում է հրաժարվել պատմական փաստերի ազգային կամ դավանական մեկնություններից, իբր աշակերտների մոտ պատմական փաստերի վերաբերյալ սեփական կարծիք ձեւավորելու համար՝ տալով նրանց պատմական տեսարանների պատկերներ, որոնցում նրանք կգտնեն պատմության իրական «ոգին»»:

Ի՞նչ է հասկացվում «պատմության ոգի» ասելով, կամ, ավելի հստակ՝ ի՞նչ է հասկանում Ռ. Շտայները դա ներկայացնելով: Ըստ ուսումնասիրության հեղինակի, Շտայները սրանով կրկին ներկայացնում է իր միստիկ ապրումների ընթացքում հայտնաբերված «ոգին», որը իբր թելադրում է մարդկության ողջ պատմության ընթացքը: «Օրինակ՝ Ռ. Շտայները պնդում է, որ 1871թ.-ից մինչեւ 1879թ. տեղի է ունեցել պատերազմ Միքայել հրեշտակապետի եւ Ահրիմանի ուժերի միջեւ, որն էլ ազդել է երկրի պատմության ընթացքի վրա: Այս պատերազմի արդյունքում, ըստ Ռ. Շտայների, աշխարհում մտածողության փոփոխություն է տեղի ունեցել, մարդկությունը լցվել է ամբիցիաներով, ինչն էլ ազդել է նրանց վարքագծի եւ պատմության ընթացքի վրա: Դժվար չէ եզրակացնել, որ այս մտածողությամբ դաստիարակված անձինք չեն կարող ստանալ լիարժեք գիտելիքներ՝ աշխարհընկալումը սահմանափակելով շտայներական օկուլտ մոտեցումներով, որոնք ներկայացվում են որպես դասավանդման յուրահատուկ հիմքեր: Եվ սրանով հերքվում է Ռ. Շտայների այն պնդումը, որ անտրոպոսոֆիան եւ վալդորֆյան դպրոցները հեռու են կրոնից: Եվ ինչպե՞ս կարող է կրոնից հեռու լինել այն ուսմունքը, որն ունի չորս Ավետարանների մեկնաբանություն, որն էլ,  իհարկե, մերժվում է բոլոր քրիստոնեական Եկեղեցիների կողմից»:

Фото Sarafyan Hrant.Հաշվի առնելով վերոնշյալը, Ա. Մուրադյանը գտնում է՝ քանի որ Ռ. Շտայների ուսմունքը ո՛չ գիտական է եւ  ո՛չ էլ կրոնական, կարելի է ասել, որ այն երկուսի ֆալսիֆիկացիան է, դրանք կիրառել երեխաների դաստիարակության հարցում՝ ուղղակի անընդունելի է. «Իսկ ուսմունքը առկա է նաեւ ուսուցիչների վերապատրաստման դասընթացներում: Օրինակ՝ բնության մասին ասվում է. «Բուսական աշխարհը երկրի հոգեկան աշխարհի տեսանելի արտահայտությունն է, հետեւաբար այն կարելի է համեմատել մարդու հոգու հետ»: Եվ ապա՝ մարդկային հոգու բոլոր արտահայտումները Ռ. Շտայները համեմատում է տարբեր բույսերի հետ՝ մտքերի բույսեր, կամքի բույսեր եւ այլն: Անգամ ոչ մասնագետի համար պարզ է, որ այս տեսությունը չունի որեւէ գիտական հիմք եւ մասամբ ներշնչված է հնդուիզմից:  Ինչպես շատ աղանդներում, վալդորֆյան դպրոցում նույնպես առկա է անձին բացառիկություն ներշնչելու զգացողությունը՝ ընդգծելով այն փաստը, որ մինչ դպրոց գալը երեխայի մոտ կյանքը թերի էր կամ ոչ լիարժեք: Սեփական միակողմանի դիտարկումները եւ մոտեցումներն առկա են դասավանդվող  գրեթե բոլոր առարկաներում»:

Ի դեպ, 1999թ. Ռուսաստանի Դաշնության Կրթության նախարարության կողմից իրականացված հետազոտության արդյունքներով հրապարակվեց հաշվետվություն, համաձայն որի, վալդորֆյան դպրոցի շրջանավարտները ցուցաբերել են գիտելիքների բավականին ցածր մակարդակ եւ մեծամասնությունը չեն կարողացել ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություններ: Այս մասին Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսի Երկրորդը ասում է հետեւյալը. «Под прикрытием заботы о физическом здоровье детей, в российских школах внедряются вальдорфская педагогика, рерихианство, валеология, оккультизм и моральный нигилизм»

Ներկայացրեց՝ ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

Հ.Գ.- Սկիզբը կարդացե՛ք այստեղ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА