ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռոնալդուն` ուժերը խնայելու ծրագրի մասին

19.05.2017 02:39 ՍՊՈՐՏ
Ռոնալդուն` ուժերը խնայելու ծրագրի մասին

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոստովանել է, որ այս մրցաշրջանի ընթացքում խնայել է ուժերը:

«Հաղթանակի միշտ հասնում ես եզրափակիչ փուլում: Ես գործին լավ էի մոտեցել մեր մարզիչի ու թիմակիցներիս օգնությամբ: Ես մի քիչ խնայել էի ինձ, որպեսզի մրցաշրջանի վերջնամասում լինեմ պատշաճ մարզավիճակում, քանի որ ամեն բան որոշվում է այդ շրջանում: Ես արժանի խաղ եմ ցուցադրում եւ գոլերով օգնում եմ թիմին»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է AS-ը:

Հիշեցնենք, որ պորտուգալացի հարձակվողի դուբլի շնորհիվ Արքայական ակումբը Իսպանիայի առաջնության 21-րդ տուրից հետաձգված խաղում 4:1 հաշվով հաղթեց Վիգոյի «Սելտային» եւ 3 միավոր առաջ անցավ երկրորդ տեղ նահանջած «Բարսելոնայից»: Մայիսի 21-ին կայանալիք վերջին տուրում կատոլանական ակումբը կընդունի «Էյբարին», իսկ մադրիդցիները կհյուրընկալվեն «Մալագային»: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА