ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԵԱ. Հայաստանն ապահովել է 8 մեդալ

19.05.2017 02:28 ՍՊՈՐՏ
ԵԱ. Հայաստանն ապահովել է 8 մեդալ

Թբիլիսիում ընթացող ավանդական ուշուի Եվրոպայի մեծահասակների, երիտասարդների (մինչեւ 18 տարեկաններ) եւ պատանիների (մինչեւ 16 տարեկաններ) առաջնությունում Հայաստանն ապահովել է 8 մեդալ, հաղորդում է armnoc.am-ը: Մրցաշարին մասնակցում է ավելի քան 800 մարզիկ 28 երկրներից:

Հայաստանի հավաքականը ներկայացնում է 14 ուշուիստ, որոնք մրցում են ցինդա (7 մարզիկ), տաոլու (շարժողական վարժությունների համալիր, 5 մարզիկ) եւ վին-չուն (2 մարզիկ) մրցաձեւերում:

Ավանդական ուշուի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտնել է, որ հայ ուշուիստները վին-չունից երկու մեդալ են նվաճել` Կարո Կարապետյանը (65 կգ, մեծահասակներ) դարձել է արծաթե մեդալիր, իսկ Սայաթ Բաղդասարյանը արժանացել է բրոնզե մեդալի (մեծահասակներ, շարժողական վարժությունների համալիր):

Սվետլանա Մոսոյանը նվաճել է տաոլուի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը (մեծահասակներ), իսկ Արմեն Համբարձումյանը զբաղեցրել է երկրորդ տեղը (մեծահասակներ):

Ցինդայում Արսեն Բաղրյանը (48 կգ, պատանիներ), Վարդան Դանիելյանը (56 կգ, երիտասարդներ), Հայկ Գասպարյանը (56 կգ, մեծահասակներ) եւ Ռեբեկա Բալասանյանը (65 կգ, երիտասարդներ) դուրս են եկել եզրափակիչ:

Եվրոպայի առաջնությունը կավարտվի մայիսի 19-ին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА