ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մոուրինյո. Հույս ունեմ՝ ինձ չեն սպանի, երբ տեսնեն թիմի կազմն առաջիկա խաղում

19.05.2017 02:20 ՍՊՈՐՏ
Մոուրինյո. Հույս ունեմ՝ ինձ չեն սպանի, երբ տեսնեն թիմի կազմն առաջիկա խաղում

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Քրիսթալ Փելասի» դեմ Անգլիայի առաջնության վերջին տուրի խաղում դաշտ դուրս կբերի փորձարարական կազմ: Այդ հանդիպումը տեղի կունենա մայիսի 21-ին, իսկ մայիսի 24-ին անգլիական թիմն Ամստերդամի «Այաքսի» հետ կվիճարկի Եվրոպայի լիգայի գավաթը, որը տալիս է Չեմպիոնների լիգայի ուղեգիր:

«Ոչ մի նշանակություն չունի «Քրիսթալ Փելասի» դեմ հանդիպման արդյունքը: Այդ խաղը պետք է տեղափոխեին մեկ օր շուտ: Ես Անգլիայում եմ արդեն 7 տարի եւ երբեք չեմ տեսել, որ Պրեմյեր լիգայի ղեկավարությունը հոգ տանի եվրագավաթային մրցաշարերում հանդես եկող թիմերի մասին: Դա շատ վատ է: Հույս ունեմ, որ ինձ չեն սպանի, երբ տեսնեն «Մանչեսթեր Յունայթեդի» կազմը «Քրիսթալ Փելասի» դեմ: Հույս ունեմ, որ մեր երկրպագուները կաջակցեն երիտասարդ ֆուտբոլիստներին: Պոգբան կխաղա, քանի որ հոր մահից հետո նա չի մարզվել եւ չի խաղացել: Կլինեն եւս 2-3 փորձառուներ, որոնք կօգնեն երիտասարդներին»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է The Guardian-ը:

«Մանչեսթեր Յունայթեդը» 66 միավորով 6-րդ տեղում է եւ այդ դիրքում էլ կավարտի Անգլիայի ընթացիկ առաջնությունը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА