ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ստանիսլավսկու անվան թատրոնը՝ Սպիտակի մանուկներին

18.05.2017 15:21 ՄՇԱԿՈՒՅԹ
Ստանիսլավսկու անվան թատրոնը՝ Սպիտակի մանուկներին

Կոնստանտին Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում հանդես եկավ Սպիտակի մշակույթի տանը։ Հանդիսատեսի դատին հանձնվեց Օ.Եմելյանովայի «Երեք խոզուկները» մանկական ներկայացումը, որի բեմադրիչն է Նորա Գրիգորյանը:
Ներկա փոքրիկները հիացմունքը չէին թաքցնում. լեփ-լեցուն հանդիսասրահում խինդ ու ծիծաղ էր, երգ ու պար, ծափեր...
4 տարեկան Անուշիկը գոհ էր ներկայացումից, նրան դուր էին եկել հեքիաթի բոլոր հերոսները: «Ես շատ սիրեցի Խոզուկ-եղբայրներին. նրանք շատ լավն էին ու գեղեցիկ: Ափսոս, որ նրանց տունիկները քանդվեցին: Գայլուկին էլ շատ սիրեցի. բարի էր, ու ես չվախեցա նրանից»:
Ներկայացմանը ներգրավված էին թատրոնի երիտասարդ դերասանները: Բեմում այս անգամ աղջիկների կազմն էր 1-ին Խոզուկ՝ Անաիդա Գաբրիելյան, 2-րդ Խոզուկ՝ Ելենա Վարդանյան, 3-րդ Խոզուկ՝Յուլիա Ժդանովա և Գայլ՝ Արեն Խաչատրյան:
Տիկին Սվետա Ղազարյանը, որը թատրոն էր եկել իր երկու թոռների հետ, ասաց. «Անչափ շնորհակալ ենք այս գեղեցիկ հեքիաթի համար: Ներկայացման ողջ ընթացքում թոռնիկներս պարում ու երգում էին, ծափ էին տալիս, և դա հրաշալի է: Ցավոք , մեզ մոտ նման միջոցառումներ հաճախ չեն անցկացվում, և մեր երեխաները կարոտ են դրանց»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА