ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչով է զբաղված Գեւորգ Գորգիսյանը ԱԺ առաջին նիստին

18.05.2017 14:26 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ինչով է զբաղված Գեւորգ Գորգիսյանը ԱԺ առաջին նիստին

Ազային ժողովում այսօր առաջին ընդմիջումից հետո ելույթով հանդես եկավ ԵԼՔ դաշինքի պատգամավոր Արտակ Զեյնալյանը: Մինչ պատգամավորը արտահայտում էր իր հրապուրանքը իրենց կուսակցության կողմից առաջադրված ԱԺ նախագահի թեկնածու Էդմոն Մարուքյանը, նույն պահին, իրենց մյուս կուսակից Գեւորգ Գորգիսյանը զբաղված էր մեկ այլ, հավանաբար ավելի կարեւոր գործով: Պարոն Գորգիսյանը նույն պահին, սոցցանցերի լեզվով ասած, լայքում եւ քոմենթում էր նույն Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան էջում տեղադրված գրառումը: Ի դեպ, այսօր նորաթուխ պատգամավորը <Իրավունք>-ի հետ զրույցում, իրենց երդմնակալությանը չմասնակցելու պատճառաբանւթյունը ձեւակերպել է հետեւյալ կերպ. <Ըստ կանոնակարգ օրենքի, երբ պատգամավորն առաջին անգամ մտնում է դահլիճ նիստին մասնակցելու, պետք է երդում տա, նախագահողն էլ պետք է դա կազմակերպի>: Ըստ կանոնակարգ օրենքի, պարոն Գորգիսյան, պատգամավորը Ազգային ժողովում պետք է զբաղված լինի բացառապես օրենդրական գործունեությամբ: Լավ կլիներ լայքերն ու քոմենթներն էլ թողնեիք աշխատանքից հետո: Չնայած երդում չեք տվել, կարող եք նաեւ նման բաներով զբաղվել, ինչ կա որ... Սա այն սկիզբն է, որը եւ սպասելի էր ԵԼՔ-ի կողմից: 

 

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА