ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մանչեսթեր Յունայթեդը» գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Սաութհեմփթոնի» հետ

18.05.2017 01:07 ՍՊՈՐՏ
«Մանչեսթեր Յունայթեդը» գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Սաութհեմփթոնի» հետ

Անգլիայի առաջնության 28-րդ տուրից հետաձգված խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» գոլազուրկ ոչ-ոքիով ավարտեց հանդիպումը «Սաութհեմփթոնի» հետ:

Խաղի 6-րդ րոպեին տանտերերը 11 մետրանոց հարվածով հաշվի մեջ առաջ անցնելու հանարավորություն ստացան, սակայն, Մանոլո Գաբիադինիի հարվածից հետո հաջող գործեց արգենտինացի Սերխիո Ռոմերոն` հետ մղելով այն, բացի այդ մրցավարը սխալվել էր խախտում արձանագրելով: Հավելենք, որ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հյուրերի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ հանդիպմանը:

Այս հանդիպումից հետո մանչեսթերցիները վաստակած 66 միավորով 6-րդ տեղում են, իսկ «Սաութհեմփթոնը» 46 միավորով 8-րդն է:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА