ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մայիսի 17-ի աստղագուշակ

17.05.2017 09:47 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Մայիսի 17-ի աստղագուշակ

Խոյ: Այսօր պետք ասեք միայն ճշմարտությունը և ոչինչ՝ բացի ճշմարտությունից։ Եթե փորձեք ստել, ապա ձեր սուտը կբացահայտվի և տհաճ իրավիճակում կհայտնվեք։

Ցուլ: Այսօր ինչ-որ մեկը ձեզ հետաքրքիր առաջարկ կանի։ Համաձայնելու դեպքում միասին կսկսեք աշխատել ու հնարավոր է, որ հաջողության հասնեք։ Այնպես որ, լավ մտածեք մերժելուց առաջ։

Երկվորյակ: Այսօր ամեն կերպ կփորձեք սիրախաղ անել մարդկանց հետ, սակայն արդյունքում կարող եք վիրավորել ձեզ համար թանկ մարդկանց։ Փորձեք կառավարել ձեր զգացմունքներն ու մտածել արարքներից առաջ։

Խեցգետին: Երբեմն պետք է մի քայլ հետ դնել, որպեսզի կարողանաք հասնել ձեր նպատակին։ Այսօր զիջեք մարդկանց և միայն այդ դեպքում կկարողանաք մոտ ապագայում հասնել ձեր նպատակներին։

Առյուծ: Այսօր պետք է հասկանաք, թե իրականում ինչ եք ցանկանում, հակառակ դեպքում չեք կարողանա ճիշտ որոշում կայացնել։ Հստակ պարզեք ձեր բոլոր ցանկություններն ու նպատակները։

Կույս: Այսօր էներգիայով լեցուն կլինեք և արվեստի ու մշակույթի հանդեպ սուր պահանջ կզգաք։ Օրվա ընթացքում փորձեք հագեցնել ձեր ցանկություններն ու այս օրը ճիշտ օգտագործեք։

Կշեռք: Այսօր կհասկանաք, որ արդեն կարող եք լուրջ գործերով զբաղվել և, ինչու ոչ, ձեր սեփական բիզնեսը հիմնադրել։ Մտածեք, խորհրդակցեք, ամեն բան կստացվի։

Կարիճ: Այսօր պետք է ներեք այն մարդուն, ով ձեզ ցավ է պատճառել։ Քանի դեռ չեք ներել նրան, չեք կարողանա կատարյալ ու հանգիստ կյանքով ապրել։ Ինքներդ ձեզ համար ազատվեք այդ ծանր բեռից։

Աղեղնավոր: Այսօր ոչ մի դեպքում չպետք է եսասեր լինեք, քանի որ դա կարող է դաժան կատակ խաղալ ձեզ հետ։ Փորձեք հոգ տանել ձեզ շրջապատող մարդկանց մասին և կհասկանաք, որ այդ ամենը դուր է գալիս ձեզ։

 Այծեղջյուր: Այսօր պետք է հոգ տանեք ձեր առողջության մասին, այնպես որ, խոսեք ընկերների ու հարազատների հետ և հետազոտություն անցեք։ Հոգ տարեք ինքներդ ձեր մասին, քանի որ այլ մարդիկ դա չեն անի։

Ջրհոս: Այսօր հիանալի տրամադրություն կունենաք և կկարողանաք վարակել ձեզ շրջապատող մարդկանց։ Կիսվեք ձեր էներգիայով ու հիանալի օր անցկացրեք։

Ձկներ։ Այսօր պետք է, որքան հնարավոր է, շատ շփվեք մարդկանց հետ ու նրանց ուշադրության կենտրոնում լինեք։ Օրվա ընթացում ամեն կերպ պետք է փորձեք առանձնանալ։ Դա կօգնի հաջողության հասնել։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА