ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ Կոնգրեսում Դեմոկրատական կուսակցության անդամները պահանջել են հետաքննություն անցկացնել Թրամփի դեմ

17.05.2017 10:17 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՄՆ Կոնգրեսում Դեմոկրատական կուսակցության անդամները պահանջել են հետաքննություն անցկացնել Թրամփի դեմ

Ինչպես հայտնում է The Hill պարբերականը` ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության անդամները, ովքեր մտնում են Ներկայացուցիչների պալատի վերահսկման և պետական բարեփոխման հարցերով կոմիտեի և սենատի իրավական հարցերով կոմիտեի կազմում, ստորագրել են նամակ, որում պահանջել են անհապաղ հետաքննություն անցկացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, արդարադատության նախարար Ջեֆ Սեշնսի և Սպիտակ տան մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ։ Ինչպես նշվում է, երկու կոմիտեների նախագահներին ուղարկված նամակը ստորագրվել է այդ կոմիտեների կազմի մեջ մտնող բոլոր՝ 33 դեմոկրատների կողմից։ Նրանք ցանկանում են պարզել, արդյո՞ք Թրամփն ու նրա թիմակիցները ներգրավված են շարունակվող դավադրությունում՝ խոչընդոտելու հետաքննություններին, որոնք ներկայում անցկացնում է ՀԴԲ-ն, Արդարադատության նախարարությունն ու Կոնգրեսը ռուս պաշտոնյաների հետ Թրամփի ընտրարշավի անդամների կապերի հարցով։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА