ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

17.05.2017 08:51 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԵՂԱՆԱԿ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`

Մայիսի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 18-ին հիմնականում հյուսիսային շրջաններում, 19-ի երեկոյան ժամերին, 20-ին և 21-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 17-19-ը կբարձրանա 3-4 աստիճանով, 20-21-ի ցերեկը նույնքան կնվազի:

Երևան քաղաքում`

Մայիսի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 18-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն, 19-ի երեկոյան ժամերին, 20-ին և 21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-18 մ/վ արագությամբ:

Երևան քաղաքի մայիսի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`  31.40C (1988 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`       6.70C (1970 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`  17.40C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Հանրապետության գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА