ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կստեղծվի հատուկ հանձնաժողով` քննելու համար 1937 թվի պատասխանատուների հարցը

17.05.2017 01:35 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Կստեղծվի հատուկ հանձնաժողով` քննելու համար 1937 թվի պատասխանատուների հարցը

«Վերջերս համացանցում հայտնվեց «հերթական» դավաճանը, որ այս անգամ... Նաիրի Զարյանի ծոռնուհին է: Այրին (իրական անունն՝ Իռեն) Ավետյանը հարցազրույց է տվել ադրբեջանական CBC հեռուստաընկերությանը: Աղջիկը, ով անցած տարի, ապրիլյան պատերազմի օրերին նույնպես աչքի էր ընկել իր դավաճանական դրսեւորումներով ու համացանցում տեղադրել էր Թուրքիայի դրոշը, սովորել է Երեւանի թիվ 172 դպրոցում, տարիներ առաջ տեղափոխվել է ԱՄՆ եւ այնտեղ ապրում է թուրքի հետ», - այս նշում է Հայ գրողների միության նախագահ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԸ եւ հավելում, որ վերոնշյալի մասին Գրողների միությունը բազմաթիվ նամակներ է ստացել: Մասնավորապես՝ նամակներից մեկում ասված է, թե Նաիրի Զարյանը եւս ժամանակին դավաճանական գործունեության է ծավալել. «Քանի՜ հայ ականավոր գրողների ու բանաստեղծների նրա ցուցմունքներով բանտ ուղարկեցին... Ինձ համար կարեւոր չեն նրա ստեղծագործությունները (թեեւ, փաստիվ ունի գլուխգործոց)... Նա գլխակեր էր բառի բուն իմաստով... Դավաճանից դավաճան կսերվի, հարգելիներս, մի զարմացեք...»:

Ա. Ափինյանը խոստանում է, որ այս հարցերի պատասխանը կտա Գրողների միության հանձնաժողովը: Նրա պնդմամբ՝ մարդ ոչնչացնելիս Ստալինը բնավ մենակ չի գործել, նա գործակիցներ ուներ նաեւ Հայաստանում. «Իսկ մոլախոտը մեր երկրում առ այսօր արմատախիլ չի արվել»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА