ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ինձ համար կարևոր էր ցույց տալ սահմանը պահող հայ զինվորի, սպայի ոգին». Ռեժիսոր (+Տեսահոլովակ)

17.05.2017 01:33 ՄՇԱԿՈՒՅԹ
«Ինձ համար կարևոր էր ցույց տալ սահմանը պահող հայ զինվորի, սպայի ոգին». Ռեժիսոր (+Տեսահոլովակ)

Օրերս երգիչ Մասիս Հունանյանը երաժշտասերների դատին հանձնեց նոր տեսահոլովակ: Այն նկարահանվել է «Անավարտ հարց» երգի հիման վրա (հեղինակ՝ Աղավնի Նիկողոսյան): Այդ մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց տեսահոլովակի ռեժիսոր ԱՐՄԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ:

Ա. Պետրոսյանի խոսքերով՝ տեսահոլովակի նկարահանման աշխատանքները տևել են մոտ 1 ամիս. «Նկարահանումները տեղի են ունեցել Երևանում, Աշտարակում և Սաղմոսավանքի հարակից տարածքում: Մենք շատ լավ թիմ էինք ընտրել (օպերատոր՝ Արթուր Օրդոյան, մոնտաժ և գունային ձևավորում՝ Արմեն Ճաղարյան, լուսային հնարքներ՝ Դավիթ Ռուբինյան («Հայ ֆիլմ»), դիզայներ՝ Աննա Մուրադյան, դիմահարդար՝ Զարինա Կարախանովա և ուրիշներ), և ստացանք այն, ինչ մտածել էինք»:

 

Խոսելով տեսահոլովակի մասին՝ Ա. Պետրոսյանն ընդգծեց . «Որպես ռեժիսոր՝ ինձ համար կարևոր էր ցույց տալ սահմանը պահող հայ զինվորի, սպայի ոգին՝ ընդգծելով հայ տղամարդու զորեղ տեսակը: Նաև փորձել էինք հետաքրքիր համեմատական անցկացնել՝ հղի կնոջ և ծիրանենու միջև. երկուսն էլ պտուղ են տալու ու շենացնեն երկիրը: «Հայը եղել է արդար և պիտի ապրի դարեդար» (ցիտում է հատված երգից.- հեղինակ)»:

 

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ  

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА