ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՀ պետբյուջեի եռամսյակային ծախսերը կազմել են 276.1 մլրդ

16.05.2017 22:43 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՀՀ պետբյուջեի եռամսյակային ծախսերը կազմել են 276.1 մլրդ

ՀՀ պետական բյուջեի ընթացիկ ծախսերը 2017 թվականի առաջին եռամսյակում կազմել են 276.1 մլրդ դրամ` 90%-ով ապահովելով եռամսյակային ծրագրի կատարումը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարությունը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դրանք էապես չեն փոփոխվել:

Ընթացիկ ծախսերից 28.3 մլրդ դրամ տրամադրվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատանքի վարձատրությանը, որը կազմել է եռամսյակային ծրագրի 92%‑ը և 3.9%-ով (1 մլրդ դրամով) գերազանցել նախորդ տարվա նույն ցուցանիշը:

Ծառայությունների և ապրանքների ձեռքբերման նպատակով 2017 թվականի հունվար‑մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեից օգտագործվել է 25.2 մլրդ դրամ, որը կազմել է եռամսյակային ծրագրի 78.9%‑ը և 16.3%-ով զիջել նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը` հիմնականում պայմանավորված նյութերի ձեռք բերման և շարունակական ծախսերի նվազմամբ:

Ընթացիկ ծախսերի 35.2%-ը` 97.2 մլրդ դրամ, ուղղվել է սոցիալական նպաստների և կենսաթոշակների վճարմանը` ապահովելով ներկայացված բոլոր պարտավորությունների կատարումը և արձանագրելով եռամսյակային ծրագրի 98.1% կատարողական: Մասնավորապես` 67.1 մլրդ դրամ են կազմել կենսաթոշակները, 30.1 մլրդ դրամ` նպաստները: Նախորդ տարվա հունվար-մարտ ամիսների համեմատ նպաստների և կենսաթոշակների ծախսերն աճել են 4.1%-ով կամ 3.8 մլրդ դրամով:

Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի միջոցներից 37.9 մլրդ դրամ տրամադրվել է այլ ծախսերին` կազմելով եռամսյակային ծրագրի 75.5%‑ը և 0.6%-ով գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА