ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅ ԵՐԳԻՉԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՓԱՌԱՏՈՆԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ԳՐԱՆ ՊՐԻՈՎ

16.05.2017 22:00 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅ ԵՐԳԻՉԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՓԱՌԱՏՈՆԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ԳՐԱՆ ՊՐԻՈՎ

Օրերս Թուրքիայում կայացած «Հարմոնիա» 7-րդ միջազգային մրցույթ-փառատոնից Հայաստանը ներկայացրած ՄԱՐԳԱՐ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ Image may contain: 3 people, suit and indoorվերադարձել է Գրան Պրի մրցանակով: Արդեն 11 տարի Հայաստանի պետական գուսանական անսամբլի մենակատար, ինչպես նաեւ «Գոհար» անսամբլի երգիչ Մարգար Եղիազարյանին վրաց-թուրքական համատեղ կազմակերպած մրցույթում հաղթանակ Է բերել հայկական անզուգական երգերի կատարումը, մասնավորապես` Ալեքսեյ Հեքիմյանի «Անի» եւ Կոմիտասի «Հորովել» երգի կատարումը. «Թեպետ չեմ սիրել մասնակցել մրցույթների, բայց երբ «Տենոր» ասոցիացիայի նախագահ Կարեն Զոհրաբյանի կողմից այս մրցույթին մասնակցելու առաջարկը ստացա, հետաքրքրեց, ու որոշեցի մասնակցել, հատկապես, երբ իմացա, որ մրցույթը ոչ միայն դասական, այլ նաեւ ֆոլկլոր ժանրի է: Ես հանդես եկա ֆոլկլոր ժանրում եւ իմ ժանրային անվանակարգում արժանացա Գրան Պրի մրցանակի: Մրցույթն ընթացավ երկու փուլով, որտեղ առաջին օրը կատարեցի Ալեքսեյ Հեքիմյանի «Անի» եւ Կոմիտասի «Հորովել» երգերը: Իսկ երկրորդ օրը կրկին Կոմիտաս կատարեցի` «Գարուն ա» եւ «Դլե յաման»: Ի դեպ, «Հորովել» երգի ժամանակ ժյուրիի որոշ անդամներ արտասվեցին: Իսկ «Անիի» կատարման Image may contain: 3 people, people smiling, people standing and suitժամանակ ժյուրիի բոլոր անդամները հուզվել էին, իսկ ժյուրիում միայն Կարեն Զոհրաբյանն էր հայ, ուստի մյուս անդամները չհասկանալով, թե ինչի մասին է երգը, իսկապես հուզվել էին: Նույնիսկ ինձ հարցրին, թե հավանաբար սիրո մասին է երգը, բայց ես բացատրեցի, որ երգը նվիրված է մեր հնագույն մայրաքաղաք, ավերված «Անիին», որն այժմ գտնվում է Թուրքիայի տարածքում»,- պատմեց երգիչն ու հավելեց, որ ժյուրիի անդամներն իմանալով, որ Մարգարն ավարտել է Կոմիտասի անվան կոնսերվատորիան, խնդրել են որեւէ դասական մի երգ կատարել. «Ժյուրիի անդամները խնդրեցին, որ որեւէ դասական երգ կատարեմ, ես էլ հանպատրաստի կատարեցի նեապոլիտանական «Օ, սոլե միո» երգը: Ժյուրին շատ հավանեց ու նույնիսկ ասաց, որ կարող էի մասնակցել ե՛ւ դասական, ե՛ւ ֆոլկլոր ժանրում` զուգահեռաբար եւ խորհուրդ տվեցին շարունակեմ դասական ուղղությամբ»:
Ըստ Մարգարի, մրցութային երկու օրերն էլ իր համար ընթացել են շատ հեշտ, անգամ կատարումների ժամանակ մոռացել է ժյուրիի գոյության մասին. «Բեմն իմ տարերքն է, դրա համար կարծես չէի մրցում, ինձ թվում էր` պարզապես երգում եմ իմ համերգներից մեկում, մտել էի իմ կերպարի մեջ` իմ հայկական երաժշտության զուլալության մեջ: Չէի կանգնել ժյուրիի առջեւ քննության, անգամ մոռացել էի ժյուրիի մասին, ուղղակի երգում էի: Գուցե դա էլ բերեց ինձ հաղթանակ: Ի դեպ, մրցույթին մեկնեցինք մեր լավ բարեկամ Տարոն Հարությունյանի աջակցությամբ, ով ուղեկցում էր մեզ եւ մեր հետ հավասար ուրախանում հաջողություններով ու հպարտությամբ ծածանում Հայաստանի դրոշը»,- անկեղծացավ երգիչն ու հավելեց, որ այն իր առաջին միջազգային մրցույթի առաջին մրցանակն էր. «Սա իմ առաջին Գրան Պրին էր` միջազգային մրցույթում: 2009 թվականին մասնակցել եմ Առնո Բաբաջանյանի անվան միջազգային մրցույթին, ճիշտ է Գրան Պրիի ոչ, բայց պատվո դիպլոմին արժանացա, որին երազում են արժանանալ բոլորը: Իսկ Թուրքիայի մրցույթից հետո հրավեր ունեմ օգոստոսին Լիտվայում մասնակցելու «Երաժշտություն առանց սահմանների» մրցույթին, որտեղ կարծում եմ այս անգամ Հայաստանը կներկայացնեմ միանգամից երկու ժանրում` դասական եւ ֆոլկլոր, դրանով ուզում եմ, որ ողջ աշխարհը ճանաչի մեր հայկական երաժշտությունը: Իսկ մինչ այդ, հուլիսի 13-16-ը Հայաստանում կմասնակցեմ «Տենոր» ասոցիացիայի եւ Առնո Բաբաջանյան համերգասրահի կազմակերպած «Ոսկե ձայն» 2-րդ միջազգային մրցույթին»:

Ներկայացրեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА