ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ուզո՞ւմ ես ֆուտբոլ նայել, ուրեմն` պետք է հանդուրժես «Եվրատեսիլը»

16.05.2017 21:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ուզո՞ւմ ես ֆուտբոլ նայել, ուրեմն` պետք է հանդուրժես «Եվրատեսիլը»

Ավարտվեց «Եվրատեսիլ 2017» երգի ամենամյա մրցույթը, որը լի էր շոկային անակնկալներով եւ սկանդալներով: Արդյունքում` ջախջախիչ հաղթանակ տարավ Фото SՊորտուգալիայի ներկայացուցիչ ՍԱԼՎԱԴՈՐ ՍՈԲՐԱԼՆ իր «Սեր երկուսի համար» երգով` վաստակելով շուրջ 758 միավոր: Իսկ Հայաստանը ներկայացնող ԱՐԾՎԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ «Ճախրի՛ր ինձ հետ» երգով` իր ճախրանքն ավարտեց 18-րդ հորիզոնականում` ստանալով ընդամենը 79 միավոր:

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԺՅՈՒՐԻԻ ԱԲՍՈՒՐԴ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

Բավական ուշագրավ էր երկրների ազգային ժյուրիների քվեարկությունը: Օրինակ, Հայաստանն առաջիններից մեկն էր, որն ապահովեց Պորտուգալիայի հաղթանակը` Ս. Սոբրալին տալով ամենաբարձր 12 միավորը, որը, ի սկզբանե, համարվում էր բացահայտ ֆավորիտ: Այսինքն` մեր ժյուրիին բացարձակապես չէր հուզում, որ Սալվադոր Սոբրալն ակնհայտ մրցակից է մեր Արծվիկին: Դեռ սա էլ մի կողմ, զարմանալի էր այն, որ «Եվրատեսիլ 2017»- ում, ունենալով եւս մեկ հայ ներկայացուցիչ (Կիպրոսից ՀՈՎԻԿ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ)` այդուհանդերձ, հայրենի ժյուրին որոշեց նրան տալ ընդամենը 7 միավոր, մինչդեռ 10 միավոր էլ շռայլել էինք Հունաստանին, 8 միավոր էլ` Մոլդովային: Իսկ նույն Պորտուգալիայի ազգային ժյուրին` ի պատասխան մեր շռայլության, իր ամենաբարձր 12 միավորը տվեց Ադրբեջանին: 

Фото Sarafyan Hrant.ՍՓՅՈՒՌՔՆ ԷԼ ՀՈԳՆԵՑ ՔՎԵԱՐԿԵԼ 

Ի դեպ, Ադրբեջանի մասին. «Եվրատեսիլ 2017»- ում ակնհայտ երեւաց, թե ԵՏՄ եւ ՀԱՊԿ գործընկերության տիրույթում ով է յուրային ձեւացող վտանգավոր գործընկերը: Եվ այսպես` Ադրբեջանն ու Ուկրաինան իրենց ամենաբարձր միավորները տվեցին Բելառուսին, ինչը, իհարկե, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ կարող էր լինել միայն վերջինիս մատուցած ծառայությունների համար: Իսկ արդյունքում անգամ Ադրբեջանն առաջ անցավ մեզնից:
Քվեարկության ժամանակ հետաքրքրական էր նաեւ այն, որ մեր հարեւան Վրաստանը բոլորովին իրեն հարեւանի պես չպահեց` Հայաստանին տվեց ընդամենը 3 միավոր: Այստեղ, իհարկե, կարեւոր էր հայկական Սփյուռքի դերակատարությունը, ինչի համար դիմելով Վրաստանում ՀՀ դեսպանությանը, հռետորական հարց ենք հղում. «Հե՜յ, ո՞վ կա այդտեղ»:

Ո՞Ր ԵՐԿՐՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՈՂՈՐՄՈՒԹՅՈՒՆ ՄԵԶ ՏՎԵՑԻՆ ԻՐԵՆՑ ՑԱԾՐ ՄԻԱՎՈՐՆԵՐԸФото Sarafyan Hrant.

Հանուն արդարության, ասենք, որ Կիպրոսի մեր հայրենակցի առաջ հայերիս պարզերես արեց ժողովրդի քվեարկությունը, ըստ որի, նա ստացավ արժանի ամենաբարձր միավորը: Սակայն սա չօգնեց Հովիկ Դեմիրճյանին խոստումնալից տեղ զբաղեցնել գոնե առաջին տասնյակում: Նա էլ զբաղեցրեց 21-րդ տեղը:
Նշենք, որ ազգային ժյուրիներից ստացած Հայաստանի միավորները հետեւյալ տեսքն ունեին` Սան Մարինո (4 միավոր), Մոնտենեգրո (4 միավոր), Ալբանիա (7 միավոր), Մալթա (1 միավոր), Դանիա (1 միավոր), Հունաստան (8 միավոր), Լիտվա (3 միավոր), Մոլդովա (6 միավոր), Բուլղարիա (4 միավոր), Սերբիա (5 միավոր), Ավստրալիա (1 միավոր), Իտալիա (4 միավոր), Վրաստան (3 միավոր), Հունգարիա (2 միավոր), Սլովենիա (3 միավոր), Լեհաստան (2 միավոր):

Фото Sarafyan Hrant.«ԵՎՐԱՏԵՍԻԼԸ» ԴԱՐՁԱՎ «ՀԵՏՈՒՅՔԱՏԵՍԻԼ»

Իրավիճակը եվրատեսիլյան հարթակում ավելի լավ պատկերացնելու համար անդրադառնանք նաեւ եզրափակչում տեղի ունեցած միջադեպին: Մինչ կներկայացվեին մրցույթի ամփոփիչ արդյունքները, ելույթ ունեցավ նախորդ տարի «Եվրատեսիլում» հաղթած Ուկրաինայի ներկայացուցիչ թաթարահայ ՋԱՄԱԼԱՆ, որի ելույթը քիչ էր մնում խափանվեր: Ավստրալացի երկրպագուն հանկարծ վեր թռավ բեմ եւ Ջամալային ցուցադրեց ո՛չ ավել, ո՛չ պակաս հետույքը: Իհարկե, անվտանգության աշխատակիցներին հաջողվեց ժամանակին իջեցնել խենթ ավստրալացուն բեմից, սակայն տեղի ունեցածն արդեն հրապարակվել էր ուղիղ եթերում ու շատ արագ տարածվել ողջ համացանցով մեկ:

ՏԱՐՈՍԸ ՄԵԶ

Թերեւս ամփոփելով եվրատեսիլյան այս տարվա իրադարձությունները` պետք է ընդունենք, որ ամենաճիշտն այս անգամ գտնվեցին հրեաները: Իսրայելը մինչ կներկայացներ իր երկրի քվեարկության արդյունքները` հայտարարեց, որ այլեւս չեն հեռարձակելու «Եվրատեսիլը»: Իսրայելյան արդյունքները ներկայացնողը, իհարկե, չմանրամասնեց պատճառները, սակայն արդեն երեկ պարզ դարձավ, որ խնդիրն իրենց հեռուստաընկերության հետ է կապված: Իսկ ուկրաինական քաղաքական կեղտոտ խաղերի եւ Ռուսաստանի ներկայացուցչին մասնակցության իրավունքից զրկելու պատճառով` ռուսական «Առաջին ալիքը» եւ «Ռոսիա 24»-ը նախապես էին հրաժարվել Ռուսաստանում հեռարձակել մրցույթը: Այնպես որ, մնում է ասել` տարոսը մեզ եւ մեր Հանրային հեռուստաընկերությանը: 
Ի դեպ, հիշեցնենք, որ 2012 թվականից հետո Թուրքիան եւս հրաժարվել է իր մասնակցությունից: Թեպետ վերջիններս նշել էին, որ կվերադառնան «Եվրատեսիլ» 2016 թվականից, սակայն այդպես էլ չվերադարձան ոչ նախորդ տարի, ոչ էլ` այս:

ՊԱՐԶՎՈՒՄ Է ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵՆՔ «ԵՎՐԱՏԵՍԻԼ» ԴԻՏԵԼՈՒФото Sarafyan Hrant.

Սակայն պարզվում է` ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ, որպեսզի միանգամից գրողի ծոցն ուղարկենք «Եվրատեսիլը» ու խնայենք բավական գումարներ, որոնք, ուղղակի, քամուն ենք տալիս այս մրցույթում: Դեռեւս 2004 թվականին Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերությունը դարձել է Հեռարձակողների եվրոպական միության (ՀԵՄ) ասոցիացիայի անդամ: Նշենք, որ այս միությունը տնօրինում է Եվրոպայի խոշոր հեռուստառադիոցանցերը, խթանում եւ համակարգում է համատեղ արտադրությունը, երաշխավորում կոմերցիոն, տեխնիկական, իրավական ծառայությունների մի ամբողջ շարք: ՀԵՄ-ը աջակցում է հավատարմագրման գործընթացներին, ինչը իր անդամներին հնարավորություն է տալիս լուսաբանել խոշոր սպորտային եւ ժամանցային միջոցառումները: Այսպես` ՀԵՄ-ի շնորհիվ Հայաստանի հանրային հեռուստատեսությունը լուսաբանում է ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եւ օլիմպիական խաղերը, այդ թվում եւ մեծերի ու մանկական «Եվրատեսիլը»: Ու այս ամենը մեզ է հրամցվում մեկ փաթեթում, այսինքն` եթե Հայաստանը հրաժարվի «Եվրատեսիլից» պետք է համակերպվի, որ ֆուտբոլ էլ չի դիտելու: Կա նաեւ այլ տարբերակ` վճարիր ողջ փաթեթի համար եւ ցույց տուր այն, ինչը քո երկիրն է ուզում: Ստացվում է` ուզես, թե չուզես, պետք է վճարես: Իսկ եթե վճարես ու չցուցադրես, սա էլ տրամաբանության մեջ չի լինի: Այդուհանդերձ, իսկապես ժամանակն է, որպեսզի վերանայվի այս փաստաթուղթն ու տարբերակ գտնվի, թե ինչպես ազատվել եվրազիբիլից, միեւնույն ժամանակ, չվնասելով ֆուտբոլասերներին: Թերեւս այս հարցում պետք է ուսումնասիրել ռուսական փորձը:

Ներկայացրեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА