ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տիմատին անվճար համերգ կտա Երեւանում

16.05.2017 11:53 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Տիմատին անվճար համերգ կտա Երեւանում

Ռուս հայտնի երգիչ Տիմատին անվճար համերգ կտա Երեւանում: Այս մասին ֆեյսբուքի իր պաշտոնական էջում տեղեկացնում է Jet Set ընկերությունը, որը կազմակերպել էր Black Star թիմի՝ վերջերս տեղի ունեցած երեւանյան համերգը: Նոր համերգի վայրի ու օրվա մասին, սակայն տեղեկություններ դեռ չկան:

Հիշեցնենք, որ ռուս աստղը Երեւանում պետք է ելույթ ունենար մայիսի 12-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, սակայն դա տեղի չունեցավ: Ներկաները գոհ էին 3 երգիչների կատարումներից եւ ողջ համերգի ընթացքում ձայնակցում էին նրանց, սակայն հիասթափված հեռացան:

Տիմատիի ելույթի չեղարկումից հետո կուլիսներում տարբեր խոսակցություններ էին պտտվում: Ավելի ուշ երգիչը եւ համերգի կազմակերպիչները պարզաբանեցին, որ առաջին շարքի հանդիսատեսը համերգի ժամանակ ջուր էր լցնում տեխնիկայի վրա, ինչի արդյունքում սաունդքարտը վառվել էր: Առանց դրա Տիմատին այդ օրը երգել չէր կարող: Նա խոստացել էր, որ շուտով կրկին կգա Երեւան:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА