ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Այս տարիներին ինչ կորցրեցինք ու ձեռքբերեցինք «Եվրատեսիլում»

15.05.2017 21:49 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Այս տարիներին ինչ կորցրեցինք ու ձեռքբերեցինք «Եվրատեսիլում»

«Եվրատեսիլ-2017»-ն արդեն անցյալում է, ու ինչպես ամեն տարի , այս տարի առավել եւս, մրցույթից հետո հայերը հաճախ են ասում` «Ինչու ենք ավելորդ գումարներ վատնում եւ մասնակցում այս խայտառակատեսիլին: Ուստի փորձենք վերլուծել մրցույթի թողած  «հետքերը»` Հայաստանի վրա:

Այսուհետ մարզերում եւս հնարավոր է անձնագիր ստանալ 3-րդ աշխատանքային օրը

ԱՌԱՋԱՄԱՐՏԻԿԸ  ԱՆԴՐԵՆ ԷՐ

Հայաստանը «Երատեսիլ» երգի  մրցույթին մասնակցում է սկսած 2006 թվականից: Առաջին ներկայացուցիչը Անդրեն  էր իր «Without Your Love» երգով: Անդրեն զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը,ինչը բավականին լավ արդյունք էր: Նա իր հարցարույցներից մեկում նշել էր, որ մասնակցությունից հետո եվրոպան ավելի լավ ճանաչեց այն փոքր երկիրը, որը կոչվում է Հայաստան: Քանի որ երգիչը հայտնվել էր առաջին տասնյակում`հնարավորություն ունեցանք հաջորդ տարի ներկայանալ միանգամից եզրափակիչ փուլում:

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐԱՄԱՆԿ 12 ՄԻԱՎՈՐԸ ՀԱՅԿՈՅԻՆ

2007 թվականին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում մեր երկիրը ներկայացնում էր Հայկ Հակոբյանը`ՀԱՅԿՈՆ: Երգի հեղինակն ինքն էր և կոչվում էր «Anytime you need»: Այդ տարի Թուրքիայի պատվիրակությունը Հայաստանին տվեց ամենաբարձր 12 միավորը, որը մեծ աղմուկ բարձրացրեց Հայաստանում և Թուրքիայում: Չնայած Թուրքիայի խորամանկ 12 միավորը մեզ չտվեց բարձր արդյունք և Հայասատանը զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը,այնուամենայնիվ, մեր պատվիրակությունը ևս մեկ հնարավորություն ունեցավ իրեն դրսևորել միջազգային մրցույթում:

ՍԻՐՈՒՇՈՅԻ ՇՆՈՐՀԻՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍՏԱՑԱՎ ԱՄԵՆԱՇԱՏ 12 ՄԻԱՎՈՐԸ

2008 թվականին «Եվրատեսիլի» մեր 3-րդ ներկայացուցիչը ՍԻՐՈՒՇՈՆ էր իր «Քելե-Քելե» երգով: Այն սիրվեց գրեթե բոլորի կողմից և արժանացավ 4-րդ պատվավոր հորիզոնականին: Հայաստանն այդ տարի ստացավ ամենաշատ 12 միավորը : «Քելե-Քելե» կատարումը մինչ այսօր սիրված է թե՛ Հայաստանում, թե՛ երկրի սահմաններից դուրս և ունի բազմաթիվ քավր տարբերակներ:

ՏԱՐԱԶԱԽԵՂԴ ԱՐԵՑԻՆՔ ԵՎՐՈՊԱՅԻՆ

Սիրուշոյի նախորդ տարվա գրանցած բարձր հորիզոնականից հետո, 2009 թվականին մեր երկիրը մասնակցեց հաղթանակի հույսով, սակայն այն այդպես էլ մնաց երազանք: Հայաստանի ներկայացուցիչներն էին ԻՆԳԱ և ԱՆՈՒՇ ԱՐՇԱԿԱՅԱՆՆԵՐԸ: Երգը կոչվում էր «Նոր պար» կամ «Ջան-Ջան»: Կարծես այս անգամ, ինչ-որ նոր բան էին մտածել և ուզում էին  նորովի ներկայանալ, բայց տարազախեղդ արեցինք եվրոպային, սակայն փորձն անհաջող էր՝ զբաղեցրինք 10-րդ հորիզոնականը: Երգը և ավանդական բեմադրությունը չէին համապատասխանում եվրոպական չափանիշներին:

Ինչի՞ համար երբեք պետք չէ ներողություն խնդրել

ԾԻՐԱՆԻ ԿՈՐԻԶԸ  ՉՏՎԵՑ ԻՐ ՔԱՂՑՐ ՊՏՈՒՂՆԵՐԸ

Հայաստանը «Եվրատեսիլ» երգի մրցույթում 5-րդ  անգամ ներկայացավ 2010 թվականին` Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում: Մեր երկիրը ներկայացնում էր Վալերիա Ռեշետնիկովա Ծատուրյանը, նույն ինքը` Եվա Ռիվասը: Երգը կոչվում էր «Apricot stone»: Նախորդ տարվա ավանդական բեմադրությունը շարունակվեց նաև այդ տարի, բայց այս անգամ էլ ծիրանի կորիզը չտվեց իր քաղցր պտուղները մրցույթում Հայաստանը հանգրվանեց 7-րդ հորիզոնականում:

ԷՄՄԻԻ ԲՈՒՄԸ ՉՍՏԱՑՎԵՑ

2011 թվականը հաջող տարի չէր մեզ համար, հենց կիսաեզրափակչում Էմմին 1 միավորով իր տեղը զիջեց Շվեյցարիայի ներկայացուցչին: Երգը կոչվում էր «Բում-Բում» և այդ տարի մրցույթի եզրափակչում չհայտնվելը իսկապես մեծ բում էր հայերի համար: Այդ շրջանում խոսակցություններ էին պտտվում, որ Հայաստանյան պատվիրակությունը մեկնել էր Դյուսելդորֆ առանց հայկական եռագույնի: Գուցե շատերին թվա, թե  դրոշ չտանելը մանրուք է, սակայն անհաջողությունները սկսվեցին դրանից:

ԿԼՈՐԻԿ ԳՈՒՄԱՐ ՎՃԱՐԵՑԻՆՔ ԱԴՐԲԵՋԱՆ ՉՄԵԿՆԵԼՈՒՀԱՄԱՐ

2012 թվականին Հայաստանը նախ համաձայնեց, ապա հայտարարեց, որ չի մասնակցի Ադրբեջանում կայանալիք «Եվրատեսիլին» անվտանգության նկատառումներից ելնելով և այդ մասին ուշ տեղեկացնելու համար ստիպված եղանք կլորիկ գումար վճարել մրցույթի կազմակերպիչներին:

ՌՈՔԱՅԻՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՉՕԳՆԵՑ ՀԱՅԵՐԻՆ

2013-ին հայերի տրամադրությունը ռոքային էր, ներկայացուցիչը «Dorians» խումբն էր իր  «Lonely Planet» երգով: Շշուկներ տարածվեց, որ «Dorians» խումբը փորձում է  գրանցել 2006 թվականի հաղթող ֆինլանդական «Lorde» խմբի արդյունքը:  Չնայած, որ Գոռն ու ընկերները փայլուն ներկայացան բայց գրավեցին ընդհամենը 18-րդ հորիզոնականը:

ԱՐԱՄ  MP3-Ի և ԿՈՆՉԻՏԱՅԻ «ՄԵՆԵԱՄԱՐՏԸ»

Ի՞նչ պետք է անել մինչև Նոր տարի

Մի քանի տարի անհաջող ներկայանալուց հետո , 2014 թվականին մասանգիտությամբ դեղագործ Արամ Mp3-ը  իր «Not Alone»  երգով կրկնում է Սիրուշոյի «Քելե-Քելե» երգի արդյունքը և զբաղեցնում 4-րդ հորիզոնականը: Այդ տարի «Եվրատեսիլի» բումը Կոնչիտան էր և Արամն էլ ակամայից հայտնվեց կենտրոնում ու թեթև «մենեմարտ» ունեցավ  Կոնչիտայի հետ: Հայաստանի ներկայացուցիչը Կոնչիտային անվանել էր «աննորմալ» եւ «մրցույթին չհամապատասխանող անձ»: Նա նաեւ Կոնչիտային խորհուրդ  էր տվել կողմնորոշվել իրականում կին է, թե` տղամարդ։ Կոնչիտան էլ դիմելով Արամ Mp3-ին` ավելացրել էր. «Եթե դուք հասկանալու խնդիր ունեք, ես ուրախ կլինեմ նստել ձեզ հետ եւ առավել մանրամասն դա բացատրել: Դատելով ձեր հոմոֆոբիական մեկնաբանություններից`  դուք ունենք այդ զրույցի կարիքը»:  Ի դեպ այդ տարի հենց  Կոնչիտա Վյուրստը դարձավ մրցույթի հաղթող:

«ԵՎՐԱՏԵՍԻԼՈՒՄ» « GENEALOGY» ԽՈՒՄԲԸ ԱՌԵՐԵՍՎԵՑ ՍՏՎԵՐՆԵՐԻ ՀԵՏ

2015 թվականը հայերի համար կարևոր տարի էր, քանի որ լրանում էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, այդ պատճառով էլ որոշվեց` Հայաստանը կներկայացնի «Genealogy» խումբը, որը կազմված էր 6 անդամներից: Նրանից 5-ը տարբեր աշխարհամասերից էին, իսկ 6-րդը` Հայաստանից: Երգը սկզբում կոչվում էր «Dont deny» (Մի ժխտիր) , սակայն մրցույթի կազմակերպիչների կարծիքով այն քաղաքական բնույթ էր կրում և պարտադրեցին փոխել վերնագիրը: Հայերին արգելվեց, բայց 2016 թվականին Ուկրանիայի մասնակից և հաղթող Ջամալան հենց այդպիսի երգով ներկայացավ, բայց նրան ամենևին էլ չխանգարեցին: Այնուամենայնիվ, «Genealogy» խումբը մրցույթին մասնակցեց «Face  the shadow» (Առերեսվիր ստվերին ) անվանումով երգով: Խմբի  նպատակը հաղթելը չէր, այլ հայ ազգին համախմբելը մեկ բեմում, որոնք 1915 թվականի եղեռնից հետո սփռված են ամբողջ աշխարհով մեկ: Ինչեւէ, այդ տարի Հայաստանը 16-րդ հորիզոնականում էր:

ԻՎԵՏԱՅԻ «ՍԻՐՈ ԱԼԻՔԸ» ՀԱՆԳՐՎԱՆԵՑ 7-ՐԴ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆՈՒՄ

Աղքատության ցուցանիշով աչքի ընկնող քաղաքին ինչին է պետք լքված քարհանքի ռեկուլտիվացիան

2016 թվականը Հայաստանի համար հոբելյանական էր, լրանում էր մրցույթին մեր երկրի մասնակցության 10-րդ տարին: Այդ տարի մրցույթում մեր երկիրը ներկայացրեց գերմանաբնակ Իվետա Մուկուչյանը, որն ունի ոչ միայն գրավիչ տեսք նաև հզոր վոկալային տվյալներ: Իվետայի «Love Wave» երգը Եվրոպայում և Հայաստանում իսկապես բարձրացրեց «Սիրո ալիք» և շատ սիրվեց, բայց չհաջողվեց գերազանցել 4-րդ հորիզոնականը և հայտնվեց ավելի հարազատ` 7-րդ հորիզոնականում:

«ԵՎՐԱՏԵՍԻԼՈՒՄ» ԱՐԾՎԻԿԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԷՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԹԵ՞ ՉԻՆԱՍՏԱՆԸ

2017 թվականը կրկին  ամեն ինչ թեժ էր, Հայաստանը ներկայացրեց Արծվիկ Հարությունյանը «Fly With Me» երգով: Շատերս լսելով երգը մի պահ ինքներս մեզ հարցրել ենք` սա Հայաստանի՞, թե` Չինաստանի եվրատեսիլյան երգն է: Գուցե այս կերպ փորձում էինք ձայներ հավաքել Եվրոպայում բնակվող չինացիների՞ց: Մեծ մասը մտածում էր, որ այս անգամ էլ նմանակում ենք նախորդ տարվա հաղթող Ուկրանիայի ներկայացուցիչ Ջամալային, ում երգի լեզուն ղրիմա-թաթարերեն է, ունի բարդ վոկալային մասեր, կիսատոների ու մուղամների հետ և խոսվում էր 1944 թվականի Ղրիմի թաթարների արտաքսման մասին: Իսկ «Fly With Me» երգը ունի չինական մելիզմներ, լեզուն անգլերեն է, իսկ երգի հեղինակը գուցե մնացել է հնդկական սերիալների ազդեցության տակ: Ամեն դեպքում, «Եվրատեսիլ 2017»-ում մեր ներկայացուցիչը զբաղեցրեց 18-րդ հորիզոնականը, ինչն իհարկե սպասելի էր:

Ի՞ՆՉ ԿՈՐՑՐԵՑԻՆՔ ՈՒ ՁԵՌՔԲԵՐԵՑԻՆՔ «ԵՎՐԱՏԵՍԻԼՈՒՄ»

Այսպիսով,  Հայաստանը 11-րդ անգամ ներկայացավ եվրոպական հեղինակավոր երգի մրցույթին:Այս տարիների ընթացքում հայերն ունեցան ձեռքբերումներ և կորուստներ: Կարողացանք մեր հզոր մշակույթի մի փոքրիկ մասը ցույց տալ եվրոպական մեծ բեմերում, հայտնվեցինք հեղինակավոր պարբերականների ուշադրության կենտրոնում և իհարկե` մի քանի տարի անընդմեջ Հայաստանի գեղեցիկ սեռի ներկայացուցիչները հաղթող ճանաչվեցին «Eurovision’s next top model» մրցույթի քվեարկության արդյունքում: Դրանք ձեռքբերումներն էին, բայց մենք շատ բաներ կորցրեցինք Եվրոպայում: Գաղտնիք չէ, որ պատերազմող երկիր ենք, սակայն այն գումարները, որոնք ծախսվում են մրցույթում և ոչ մի օգուտ չենք ունենում, կարող ենք ավելի լավ նպատակի ծառայեցնել, օրինակ` գնել զենքեր և օգնել սահմանում կանգնած հայ զինվորին կամ էլ` հենց սահմանապահ գյուղերի բնակիչներին: Հայ մտավորականները հակված են, որ եվրազիբիլ մրցույթից հրաժարվենք ու  նախապատվությունը տանք դասական մրցույթներին: Գուցե շատերը կասեն, որ «Եվրատեսիլը» շատ կարևոր մրցույթ է մեզ համար, իսկ Եվրոպայում զվարճանում են և հաճելի ժամանակ անցկացնում: Ժամանակն է,որ մենք ևս թեթև վերաբերվենք մրցույթին և դիտենք որպես շոու:

Յուղոտ սնունդն ինչպես է մեզ սպանում. հետազոտություն

Ներկայացրեց ՄԱՐԻՆԱ ՊԵՏԱՆՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА