ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՌԴ-ն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են մինչեւ 2018 թվականի մարտը սառեցնել նավթի արդյունահանման գործընթացը

15.05.2017 11:30 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՌԴ-ն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են մինչեւ 2018 թվականի մարտը սառեցնել նավթի արդյունահանման գործընթացը

ՌԴ-ն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են մինչեւ 2018 թվականի մարտը սառեցնել նավթի արդյունահանման գործընթացը: Այս մասին Պեկինում կայացած բանակցությունների արդյունքում հայտարարել են Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակն ու նրա գործընկեր Հալեդ ալ Ֆալեհը, հաղորդում է ТАСС-ը: Իրենց դիրքորոշումը կողմերը հայտնել են Չինաստանում կայացած «Մեկ գոտի, մեկ՝ ճանապարհ» համաժողովի արդյունքներով հրապարակված հայտարարության մեջ: Այնտեղ նշվում է, որ սահմանափակման ռեժիմն անհրաժեշտ է «շուկայի կայունացման ուղղությամբ հիմնական նպատակին հասնելու համար»: Դրա համար պահանջվում է «նավթի համաշխարհային պաշարները վերջին հինգ տարիների միջին նիշին հասցնել»,- ասվում է հայտարարության մեջ: Բացի այդ, նախարարները նշել են, որ նավթի պաշարների նվազումը վերջին ամիսներին արագ տեմպերով են ընթացել: Նովակը նշել է, որ Էներգետիկյաի նախարարության դիրքորոշումը կիսում են ռուսաստանյան բոլոր ընկերությունները: «Դա մեր ընդհանուր՝ կոնսոլիդացված մոտեցումն է»,- հայտարարել է նախարարը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА