ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բանակցություններ Չինաստանի հետ` հայկական գինու արտահանման համար. տեսանյութ

13.05.2017 14:48 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Բանակցություններ Չինաստանի հետ` հայկական գինու արտահանման համար. տեսանյութ

Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Մուրադյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց  գինեգործության ոլորտի խնդիրները, զարգացման հեռանկարները: 

Ոլորտի զարգացման համար պետք  է ունենալ գինու  արտադրության համար   պահանջվող խաղողի այգիներ: Մինչդեռ Հայաստանում, ըստ նրա,  տարիներ շարունակ տնկել են կոնյակի  համար   խաղողի այգիներ: «Մեր հիմնադրամի նպատակն է բարձրացնել խաղողագործության որակը, որակյալ խաղող մշակել: Մյուս խնդիրը  քարտեզագրությունն է, որի շնորհիվ հնարավոր կլինի աշխարհագրական անուններով գինիներ արտադրել:  Վերջին 5 տարիներին գործարանները վերազինվել են նորագույն տեխնոլոգիաներով»,- ասաց   հիմնադրամի ներկայացուցիչը:

 Ըստ Զարուհի Մուրադյանի` ձեռքբերումներից մեկն այն է, որ  Հայաստանը գինի է արտադրում արդեն ոչ միայն իր, այլեւ օտարների  քիմքին համապատասխան:

Ասուլիսի մյուս բանախոս  «Արմենիա Վայն» ընկերության  վաճառքի գծով տնօրեն Նաիրա Չագլասյանն էլ ասաց, որ Հայաստանին միջազգային շուկայում   գիտեն միայն  որպես կոնյակ արտադրող երկիր:

«Իրավունք»-ի հարցին` ո՞ր երկրներ  ենք արտահանում հայկական գինին,  Զարուհի Մուրադյանի խոսքով` ինչպես  հայկական մյուս արտադրանքների, այնպես էլ հայկական գինու սպառողն արտերկրում  հիմնականում Ռուաստանն է:« Փոքր քանակով հայկական գինին հասնում է ԱՄՆ, Եվրոպա: Հիմա էլ Չինաստանի հետ ենք աշխատում»,-մարամասնեց հիմնադրամի ներկայացուցիչը:

 Ոլորտի մյուս խնդիրն այն է, որ  հայ գինեգործները չեն կարող աշխարհագրական  տեղանուններով գինի վաճառել օրենքով: ՀՀ գյուղատնտեսության նախարարության Ագրովերամշակման զարգացման վարչության պետ Գևորգ Ղազարյանն էլ հակադարձեց`  օրենքով  կարգավորված է աշխարհագրական նշումներով  գինիների արտադրությունն ու արտահանումը, պարզապես Հայաստանի միկրոշրջանների հաստատումն է:  

Մանրամասները` տեսանյութում:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА