ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉ Է ԱՊԱՌԻԿԸ ԿԱՄ ԱՊԱՌԻԿԸ ԵՎ ԴՐԱ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

12.05.2017 20:10 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ԻՆՉ Է ԱՊԱՌԻԿԸ ԿԱՄ ԱՊԱՌԻԿԸ ԵՎ ԴՐԱ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Վերջին ժամանակներս հաճախ կարող եք լսել տարբեր մատակարարներից (կազմակերպություններ, խանութներ, վաճառասրահներ, առեւտրի կետեր եւ այլն) իրենց կողմից վաճառվող ապրանքների, մատուցվող ծառայությունների, ինչու չէ նաեւ աշխատանքների կատարման առաջարկ` ապառիկ կարգով: Այստեղ հարց է առաջանում` իսկ ի՞նչ է ապառիկը:

Brent նավթն էժանացել է բարելի դիմաց մինչեւ 63,16 դոլար

Ապառիկը ապրանքի առուվաճառքն է` հետաձգված վճարով: Այսինքն` այն դեպքերում, երբ առուվաճառքի պայմանագրով նախատեսվում է վճարել ապրանքի համար այն գնորդին հանձնելուց որոշակի ժամանակ հետո, ապա սա հանդիսանում է ապրանքի ապառիկ վաճառք: Արդյունքում` գնորդը ապրանքը կամ ծառայությունը ստանում է այսօր, իսկ դրա համար վճարում է մաս-մաս (ամսական կտրվածքով, եռամսյակային, կիսամյակային կամ այլ պարբերականությամբ) կամ պայմանագրում նշված ինչ-որ հստակ ժամանակահատված հետո:
Ինչպես նկատեցիք, վերոնշյալ գործընթացում մասնակցում են միայն վաճառողը եւ գնորդը, սակայն գործնականում այս գործընթացում հաճախ ներգրավվում են նաեւ բանկերը կամ վարկային կազմակերպությունները (վարկատու կազմակերպություններ): Այս դեպքում գնորդը ձեռք է բերում իրեն անհրաժեշտ ապրանքը վաճառողից, իսկ իր փոխարեն վաճառողին վճարում է վարկատու կազմակերպությունը` համաձայն գնորդի եւ վարկատու կազմակերպության միջեւ կնքված կրեդիտավորման պայմանագրի: Հետաձգված վճարումները արդեն գնորդը կրեդիտավորման պայմանագրով սահմանված կարգով պետք է կատարի վարկատու կազմակերպությանը:
Այս պարագայում գնորդը որոշում կայացնելու համար պետք է ուսումնասիրի եւ ընտրություն կատարի ոչ միայն առաջարկվող ապրանքների կամ ծառայությունների միջեւ, այլ նաեւ ապառիկի ֆինանսավորում առաջարկող վարկատու կազմակերպությունների եւ նրանց կողմից առաջարկվող պայմանների միջեւ:
Վարկատու կազմակերպությունների եւ նրանց կողմից առաջարկվող պայմանների միջեւ ընտրություն կատարելու համար նախ անհրաժեշտ է ճշտել, թե ապրանք վաճառող կողմը ո՞ր վարկատու կազմակերպությունների հետ է համագործակցում, ապա ուսումնասիրել վերջիններիս կողմից առաջարկվող ծառայությունները եւ նոր միայն կատարել ընտրություն: 
Ծառայությունների կամ ավելի պարզ ասած` վարկի (սպառողական կրեդիտի) գնահատման հեշտ եւ արդյունավետ միջոց է հանդիսանում տարեկան փաստացի տոկոսադրույքի մեծության համեմատումը: Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկի տոկոսագումարները եւ այլ վճարները սահմանված ժամկետներում եւ չափերով կատարելու դեպքում:
Այստեղ դժվարություն կարող է առաջանալ, եթե ձեռք բերվող ապրանքի կամ ծառայության արժեքը չի գերազանցում հարյուր հազար դրամը կամ ավել է քան տասը միլիոն դրամը: Այս դեպքում վարկատու կազմակերպությունները պարտավորված չեն հաշվարկել եւ հրապարակել փաստացի տոկոսադրույքի չափը, թեեւ գործնականում դա իրականացնում են:
Այնուամենայնիվ, նույնիսկ եթե ապառիկի չափը չի գերազանցում հարյուր հազար դրամը եւ, հետեւաբար, չի հրապարակվում տարեկան փաստացի տոկոսադրույքի չափը, ուշադրություն դարձրեք ապառիկի ֆինանսավորման համար վարկատու կազմակերպության կողմից գանձվող պարտադիր վճարման ենթակա վճարների չափին եւ դրանց ցանկին (տոկոսագումար, սպասարկման եւ այլ վճարներին) եւ տոկոսագումարի հաշվարկման կարգին (արդյո՞ք տոկոսադրույքը կիրառվում է նվազող մնացորդի նկատմամբ, թե մայր գումարի): 
Առանձնահատուկ ուշադրություն դարձրեք, արդյո՞ք նախատեսվում է անվանական տոկոսադրույքի փոփոխության հնարավորություն եւ եթե, այո, ապա ինչպիսին է փոփոխման կարգն ու պայմանները:
Ապահովության համար չմոռանաք ուշադրություն դարձնել նաեւ պարտավորությունները ժամանակին կամ սահմանված չափով չկատարելու դեպքում հնարավոր բացասական հետեւանքներին, տույժերի եւ տուգանքների չափերին եւ կիրառման դեպքերին: 
Այս ամենը կատարելուց հետո կարող եք կատարել ընտրություն, իսկ եթե որեւէ վարկատու կազմակերպությանը ի սկզբանե տալիս եք նախապատվություն, սակայն այն չի համագործակցում ընտրված մատակարարի հետ, ապա որպես այլընտրանք կարող է ծառայել տվյալ վարկատուի հետ համագործակցող այլ մատակարարների նույնանման ապրանքներից կամ ծառայություններից օգտվելու հնարավորությունը:
Ապառիկ առեւտրի ֆինանսավորման պայմանագիրը կարող է կնքվել ինչպես վարկատու կազմակերպությունում, այնպես էլ վերջինիս հետ համագործակցող վաճառքի սրահում: Երկու դեպքում էլ նախքան պայմանագիրը ստորագրելը ուշադիր եւ մանրամասն կարդացեք այն, հարցերի առկայության դեպքում պարզաբանեք սպասարկող աշխատակցի օգնությամբ, ապա նոր միայն ստորագրեք:

Շրջակա միջավայրին հասցվել է 60 մլն. դրամի վնաս


ՍՈՆԱ  ԻՆԳԼԻԶՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА