ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

12.05.2017 11:33 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԵՂԱՆԱԿ
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում`

Մայիսի 12-ին և 14-ին, 15-ին շրջանների զգալի մասում, 16-ին՝ հատկապես գիշերը և կեսօրից հետո, հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը 12-ին կնվազի 4-5, արևելյան շրջաններում՝ 7-9 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա:

Երևան քաղաքում՝

Մայիսի 12-ին, 14-ին, 15-ին՝ հատկապես գիշերը և կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: 13-ին և 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА