ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ակնկալում ենք ավելի քան 10 հազար աշխատատեղի ստեղծում այս տարվա ընթացքում». նախարար

11.05.2017 15:12 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«Ակնկալում ենք ավելի քան 10 հազար աշխատատեղի ստեղծում այս տարվա ընթացքում». նախարար

Այսօր՝ մայիսի 11-ին, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերին: «Բավականաչափ ծրագրեր են սկսել իրականացվել: Մոտ ժամանակներս վիճակագրությունն էլ կհրապարակենք, թե որքան ներդրումներ են եղել»,- ասաց նա:

Նա նշեց, որ նկատվում է ներդրումային ակտիվություն. «Կառավարության յուրաքանչյուր նիստում բերում ենք ներդրումային ծրագրերի վերաբերյալ նախագծեր և դրանց բազմազան ոլորտներ են ընդգրկում: Գրեթե բոլոր ոլորտներում էլ կա ներդրումային ակտիվություն»:

Հարցին, թե քաղաքացիները երբ կզգան կատարվող ներդրումների ազդեցություն իրենց կենսամակարդակի վրա, Կարայանը պատասխանեց. «Դրանց ազդեցությունը բնակչությունը կզգա, երբ աշխատատեղեր ստեղծվեն, արդեն բավականաչափ աշխատատեղեր ստեղծվել են»: Կարայանը հավելեց, որ ներդրումային ծրագրերի շրջանակներում ակնկալվում է, որ այս տարվա ընթացքում կստեղծվեն ավելի քան 10 հազար աշխատատեղ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА