ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Տոնավաճառի աշխատակիցներից միայն ՀԴՄ կտրոն ենք պահանջում». ՊԵԿ-ի նախագահ. տեսանյութ

11.05.2017 14:43 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«Տոնավաճառի աշխատակիցներից միայն  ՀԴՄ կտրոն ենք պահանջում». ՊԵԿ-ի նախագահ. տեսանյութ

«Իրավունք»-ն այսօր ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանից հետաքրքրվեց` համամի՞տ է արդյոք ՓՄՁ-ի ներկայացուցիչների  այն առաջարկին, որ շահութահարկը գանձվի սահմանին: Հիշեցնենք, որ խոսքը տոնավաճառների աշխատակիցների բողոքի մասին է, որն ի հայտ եկավ ՊԵԿ-ի ստուգումներից հետո:  Վարդան Հարությունյանն ասաց, որ շահութահարկը գանձելու համար պետք է հասկանալ, թե ինչքան է առեւտրականների  շրջանառությունը: 

Ինչ վերաբերում է առեւտրականների այն բողոքներին, թե հաշվապահ պետք է պահեն իրենց փաստաթղթաշրջանառությունը պահելու համար, Վարդան Հարությունյանը հավաստիացրեց, որ առեւտրականներից այսօր պահանջում են միայն ՀԴՄ կտրոն: «Հաշվապահներով մենք կօգնենք նրանց, փաստաթղթավորում անելու համար եւս կաջակցենք: Մենք սատարում ենք այդ մարդկանց»,- ասաց ՊԵԿ-ի նախագահը:

Անդրադառնալով այն հիմնավորմանը, թե ՓՄՁ-ի ներկայացուցիչներին խոշոր ներկրողները ապրանքի փաստաթղթեր չեն տալիս, ՊԵԿ-ի նախագահն ասաց, որ  խոշորներն էլ արդարանում են, թե ՓՄՁ ներկայացուցիչնեը չեն  պահանջել իրենցից թղթեր: 

Մանրամասները` տեսանյութում:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА