ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վարչապետը նոր հանձնարարականներ է տվել գործադիր մարմնի անդամներին

11.05.2017 12:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Վարչապետը նոր հանձնարարականներ է տվել գործադիր մարմնի անդամներին

Այսօր՝ մայիսի 11-ին, տեղի ունեցավ ՀՀ կառավարության հերթական նիստը։ Մինչ օրակարգային հարցերին անցնելը վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց կրթության և գիտության նախարարին։

Կարապետյանը նախ նշեց, որ բազմիցս բարձրաձայնվել է, որ ամենակարևոր հարստությոունը մարդկային կապիտալն է, որի զարգացման համար անհրաժեշտ է մասնագիտական պատշաճ պատրաստում, համակողմանի կրթական համակարգ։

Վարչապետի խոսքով՝ կրթական համակարգը պետք է ապահովի միջազգային ասպարեզում մրցունակ մասնագետների պատրաստում։ Վարչապետը նկատեց, որ թե՛ կառուցվածքային, և' թե՛ բովանդակային փոփոխություններ են անհրաժեշտ հանրակրթության, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության ոլորտներում։

Վերոնշյալը հաշվի առնելով՝ կրթության և գիտության նախարարին հանձնարարվեց 15-օրյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել քաղաքային դպրոցների օպտիմալացման առաջարկներ՝ հաշվի առնելով ուսուցիչների ծանրաբեռնվածությունը, բացառելով երկրորդ հերթի առկայությունը։

Կրթության և գիտության նախարարությանը հանձնարարվեց ֆինանսների նախարար հետ համագործակցելով դպրոցների ֆինանսավորման նոր բանաձևեր մշակել, որոնք թույլ կտան թափանցիկ և արդար կերպով բաշխել հանրային միջոցները։ Հանձնարարվեց նաև երկամսյա ժամկետում մշակել և ներկայացնել բարձրագույն կրթության մասին ՀՀ օրենքի նախագիծ, չորսամսյա ժամկետում՝ ուսանողներին կրթաթոշակի տրամադրման մասին նոր նախագիծ, ինչպես նաև նախնական կրթության, արհեստագործական հաստատությունների խոշորացման վերաբերյալ առաջարկներ։ Վարչապետը նաև հանձնարարեց մեկամսյա ժամկետում բուհերում ծրագրային հավատարմագրման գործընթացը դարձնել պարտադիր, ապահովել դրա արդյունավետ իրականացումը։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА