ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Այս տարվա առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 270.3 մլրդ դրամ

10.05.2017 23:56 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Այս տարվա առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 270.3 մլրդ դրամ

Հայաստանի Հանրապետության պետական պարտքն ապրիլի 30-ին դրությամբ կազմել է 6 մլրդ 37,4 մլն ԱՄՆ դոլար: 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալները, մարտի 31-ին այն կազմում էր 5 մլրդ 996,2 մլն ԱՄՆ դոլար: Մեկ ամսվա ընթացքում այն ավելացել է մոտ 41,2 մլն ԱՄՆ դոլարով:

ՀՀ պետական պարտքում ՀՀ կառավարության պարտքը կազմում է 5 մլրդ 514,3 մլն դոլար, իսկ մարտի 31-ի դրությամբ այն կազմել էր 5 մլրդ 478,3 մլն դոլար: Կառավարության պարտքն ավելացել է 36 մլն դոլարով: Այդ թվում` ապրիլի 30-ի դրությամբ ՀՀ կառավարության արտաքին պարտքը կազմել է 4 մլրդ 329,2 մլն դոլար, ինչը նախորդ ամսվա 4 մլրդ 309,6 մլն դոլար պարտքի ցուցանիշի նկատմամբ ավելացել է 19,6 մլն դոլարով: 

ՀՀ կառավարության ներքին պարտքը ապրիլի վերջին կազմել է 1 մլրդ 185 մլն դոլար, իսկ մարտին` 1 մլրդ 168,7 մլն դոլար: Այն ավելացել է 16,3 մլն դոլարով: 

ՀՀ կենտրոնական բանկի արտաքին պարտքը ապրիլի 30-ի դրությամբ կազմել է 523,1 մլն դոլար, իսկ մատի 31-ի դրությամբ` 517,9 դոլար: Այն ավելացել է 5,2 մլն դոլարով:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА