ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գարեգին Բ-ն և ՀՀ վարչապետը մասնակցել են վետերանների զինվորական վրանային ճաշին (լուսանկարներ)

09.05.2017 13:56 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Գարեգին Բ-ն և ՀՀ վարչապետը մասնակցել են վետերանների զինվորական վրանային ճաշին (լուսանկարներ)

ուշիի ազատագրման 25-ամյակի և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 72-րդ տարեդարձի տոնը նշվել է Երևանի «Հաղթանակ» զբոսայգում: Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ կազմակերպված միջոցառմանը մասնակցելու նպատակով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և վարչապետ Կարեն Կարապետյանն օրենսդիր ու գործադիր մարմնի անդամների, հոգևոր դասի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի:
Նրանք ծաղիկներ են դրել Անհայտ զինվորի հուշարձանին ու հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման պայքարում զոհված հերոսների հիշատակին: Այնուհետև կազմակերպվել է զինվորական շքերթ, որից հետո Ամենայն Հայոց կաթողիկոսը և ՀՀ վարչապետը մասնակցել են վետերանների համար կազմակերպված զինվորական վրանային ճաշին: 
Կարեն Կարապետյանը շնորհավորել է բոլոր վետերաններին և ազատամարտիկներին տոնական օրվա առթիվ, նրանց մաղթել առողջություն: «Պետության կառուցման ընթացքում յուրաքանչյուր հաղթանակ շատ կարևոր է: Ես՝ որպես քաղաքացիական անձ, այս պահին որպես ՀՀ վարչապետ, ցանկանում եմ արձանագրել, որ բոլորս՝ քաղաքացիական կյանքով ապրող մարդիկ, պարտք ունենք մեր զինված ուժերի նկատմամբ, որը վերադարձնել անհնար է: Առավելագույնն ինչ կարող ենք անել, պետք է մաքսիմալ հաջողենք տնտեսական ոլորտներում, որպեսզի կերտված հաղթանակներն արժանապատիվ տանենք առաջ»,- ընդգծել է վարչապետ Կարապետյանը:

Վարչապետը հանձնարարական տվեց

3310.jpg3211.jpg3113.jpg305.jpg

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА